Ծառայություններ

  • Ամառային դպրոց
  • Արվեստի ուսուցում
  • Արտ-թերապիա
  • Դասապատրաստում բարձր դասարանների
  • Դասապատրաստում տարրական դասարանների
  • Երգի ուսուցում
  • Էքսկուրսիաների կազմակերպում
  • Թեմատիկ հանդիպումների կազմակերպում
  • Թրենինգներ ծնողների համար
  • Լեզուների ուսուցում
  • Լոգոպեդի ծառայություն
  • Հոգեբանի ծառայություն
  • Մանկապարտեզ
  • Մանր մոտորիկայի զարգացում
  • Մրցույթների կազմակերպում
  • Նախապատրաստում դպրոցին
  • Պարի ուսուցում
  • Ռուսախոս խումբ
  • Վճարովի խմբակային պարապմունքներ
  • Տոնական միջոցառումների կազմակերպում
  • Ցուցահանդեսների կազմակերպում

Երեխաների տարիքային խումբ

  • 2 տարեկան
  • 3 տարեկան
  • 4 տարեկան
  • 5 տարեկան
  • 6 տարեկան
  • 7 տարեկան
  • 8 տարեկան
  • 9 տարեկան
  • 10 տարեկան
  • 11 տարեկան
  • 12 տարեկան
  • 13 տարեկան

Հարմարություններ

  • WiFi
  • Առանձնացված սանհանգույց
  • Առանձնացված տարիքային խմբեր
  • Բժշկի սենյակ
  • Կենտրոնացված ջեռուցում
  • Հրդեհամարման համակարգ
  • Մեքենաների կայանատեղի
  • Սեփական բակ
  • Սեփական խոհանոց
  • Սնունդ
  • Սպասասրահ
  • Սպորտ դահլիճ
  • Վերանորոգված դասասենյակներ
  • Տեսահսկման համակարգ
  • Տրանսպորտային փոխադրում

Ոչ աշխատանքային օրեր

  • Շաբաթ
  • Կիրակի

Խմբակներ

Խմբերում երեխաների առավելագույն թիվ - 15
  • Անգլերենի ուսուցում
  • Ապլիկացիա
  • Ավազաթերապիա
  • Բատիկա
  • Երգչախումբ
  • Խոհարարություն
  • Խոսքի զարգացում
  • Կար ու ձև
  • Համակարգչային գրագիտություն
  • Հայերենի ուսուցում
  • Հուզական խանգարումների հոգեթերապիա
  • Ձեռքի աշխատանք
  • Մաթեմատիկա
  • Մենթալ թվաբանություն
  • Մոզաիկա / խճանկարչություն
  • Նկարչություն
  • Շախմատ
  • Շրջակա միջավայրի պահպանություն
  • Ուղղախոսություն
  • Ռուսերենի ուսուցում
  • Վաղ գրաճանաչություն
  • Վարքի կանոններ / Էթիկա
  • Տիկնիկների պատրաստում
  • Տրամաբանական թվաբանություն
  • Տրամաբանություն
  • Օրիգամի
  • Ֆիզիկական դաստիարակություն

Կարող է ընդունել հատուկ կարիքներով երեխաներ

  • Այո

Գինը

Ժամավճար

  • Նվազագույն - 1000 ՀՀ դրամ
  • Առավելագույն - 2000 ՀՀ դրամ

Ամսավճար

  • Նվազագույն - 10000 ՀՀ դրամ
  • Առավելագույն - 120000 ՀՀ դրամ

Լրացումներ

  • ԱՄԻ Ակումբը 2-12տարեկան երեխաների ստեղծագործական, վաղ զարգացման և օգտակար ժամանցի կենտրոն է։ Այն համախոհների՝ փորձառու մանկավարժների և հոգեբանների մի մեծ ընտանիք է, որտեղ կան բազմաթիվ խմբեր ու խմբակներ նախադպրոցական և դպրոցահասակ երեխաների համար: Մեր գլխավոր նպատակն է ապահովել վստահելի մթնոլորտ, որտեղ երեխաները իրենց հարմարավետ ու սիրված են զգում։ Մեր կետրոնը իր գործունեության սկզբից երեխաների զարգացման ընթացքը զուգորդում է արվեստի, մտքի և նրանց ինքնուրույնության զարգացման հետ։ Սկսած վաղ սոցիալիզացիայից և նոր միջավայրում ադապտացիայից մինչև դպրոցին պատրաստվելը երեխաներն անցնում են մեզ մոտ խաղային ուսուցման, ստեղծագործական պոտենցիալի զարգացման և ճանաչողական ոլորտի զարգացման անհատական ճանապարհ։ Գնահատվում են երեխաների կարողությունները և մասնագիտական թիմով՝ մանկավարժի, լոգոպեդի և հոգեբանի մշակած ծրագրերով խթանում են երեխաների շփման-հաղորդակցման գործընթացը, խոսքը, ճանաչողական ոլորտը, ինքնասպասարկումը և հուզական աշխարհը: Բոլոր տարիքային խմբերում և խմբակներում մեր մասնագետները մեծ ուշադրություն են դարձնում երեխայի բնածին ստեղծագործական, մտավոր ունակությունների ու իմացական կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, ինչպես նաև ձեռքերի մատների մանր մոտորիկայի զարգացմանը։ Մեր հոգեբանները օգնում են երեխաներին հաղթահարել անհանգստությունն ու տագնապը, որն առաջանում է ծնողից կտրվելու սկզբնական փուլում: երեխաները սկզբնական փուլում Ակումբ են հաճախում ծնողի ուղեկցությամբ։ Ծնողի ուղեկցությունը անհատական գործընթաց է, որը կարող է տևել 5-20 օր, այնքան ժամանակ, մինչև երեխան կհարմարվի և պատրաստ կլինի ժպիտով կտրվել ծնողին  Ծրագիրը հատուկ մշակված է մեր փորձառու մասնագետների կողմից՝ հաշվի առնելով երեխաների հմտությունների և ունակությունների ներդաշնակ զարգացմանը նպաստող տարիքային բոլոր առանձնահատկությունները : Լոգոպեդի, հոգեբանի, հատուկ մանկավարժի խմբային և անհատական պարապմունքները նպաստում են երեխաների մոտ խոսքի ճիշտ ձևավորմանը, նոր միջավայրում սահուն հարմարվելուն, տրամաբանության, հիշողությունը, ուշադրությունը, երեւակայության, մտածողության, ուշադրության կենտրոնացման զարգացմանը։ ԱՄԻ Ակումբի դասապատրաստման են հաճախում 1-7-րդ դասարանի դպրոցականները: Դասապատրաստման նպատակը երեխաներին բարդ նյութը մատչելի մատուցելն է , երեխաներին ինքնուրույն աշխատանքին ուղղորդելը և ոչ նրանց փոխարեն որևէ գործողություն կատարելը։ Յուրաքանչյուր առարկա՝ մայրենի, ռուսերեն, անգլերեն, մաթեմատիկա, բնագիտություն, շախմատ, պատմողական առարկաներ, դասավանդում են տարիների փորձ եւ մանկավարժի որակավորում ունեցող մասնագետներ: Ազատ ժամանակ երեխաները կատարում են լրացուցիչ աշխատանք՝ թելադրություն, արտագրություն, լրացուցիչ ընթերցանություն, տրամաբանությունը զարգացնող վարժություններ, բանավոր խոսքը զարգացնելու նպատակով՝ փոքրիկ բեմադրություններ, ինչպես նաեւ ձեռք են բերում այլ օգտակար հմտություններ՝ զարգացնում են մանր մոտորիկան, ստեղծագործական միտքը եւ երեւակայությունը ձեռարվեստի, ուլունքագործության, նկարչության, ծեփի եւ այլնի միջոցով: Խաղում են սեղանի խաղեր: Չսահմանափակվելով միայն դասերով՝ յուրաքնչյուր ամիս մասնակցում են թանգարաններում ընթացող կրթական ծրագրերին, ծանոթանում են մշակույթի գործիչների եւ ստեղծագործությունների հետ: Դասապատրաստումից զատ՝ ուսումնական նյութը ընկալելու եւ յուրացնելու հետ դժվարություններ ունեցող երեխաների, ինչպես նաեւ ուսուցման կազմակերպման հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար կենտրոնի բարձրակարգ եւ փորձառու մասնագետները՝ լոգոպեդը, հոգեբանը, հատուկ մանկավարժը մշակում են անհատական ուսուցման ծրագիր՝ ելնելով տվյալ երեխայի կարիքներից: Դպրոցական արձակուրդներ Դպրոցահասակ 6-12 տարեկան երեխաները կարող են հաճախել ԱՄԻ Ակումբ դպրոցական արձակուրդների ընթացքում: Արձակուրդների ընթացքում երեխաները դպրոցական առաջադրանքները կատարելու հետ մեկտեղ • ձեռք են բերում նոր ընկերներ, • այցելում են թատրոն, թանգարաններ, • մասնակցում են մեր ուրախ խաղ-դասընթացներին՝ գիտունիկների ակումբ, խաղ- վիկտորինաներ, • նկարչություն, ծեփ, կվիլինգ, օրիգամի եւ այլն: Ակումբում գործում է նաև նկարչության և շախմատի խմբակներ 2-12 տարեկան երեխաների համար; երեխաները բավականին հաջողություններ են գրանցում և շախմատի և արվեստի բնագավառում, մեր սաները մասնակցոըմ են տեղական և միջազգային միցույթների, յուրաքանչյուր տարի կազմակերպում ենք Ակումբի երեխաների ստեղծագործությունների ցուցահանդեսը, հաճախ նրանք ունեն հանդիպում-աշխատանքային ժամ թանգարաններում նկարիչների/ստեղծագործողների հետ։ Բոլոր մանրամասների համար այցելեք Չարենց 66 կամ զանգահարեք 010 558981 կամ 099701069 հեռախոսահամարով:

ԱՄԻ ԱԿՈՒՄԲ երեխաների խնամքի և զարգացման կենտրոն

Ֆեյսբուքյան էջ Բացակայում է Բացակայում է Բացակայում է
Աշխատանքային ժամեր
Երկուշաբթի, Երեքշաբթի, Չորեքշաբթի, Հինգշաբթի, Ուրբաթ, Շաբաթ, Կիրակի - 00:00 - 00:00