Ծառայություններ
- Աջակցություն մանկատներին` նյութական և բարոյահոգեբանական աջակցություն
- Առավել ծանր հիվանդություններով տառապող երեխաների ֆինանսական և բարոյահոգեբանական աջակցություն
- Օգնության կարիք ունեցող երեխաների հիմնախնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկում
Երեխաների տարիքային խումբ
- 0-1 տարեկան
- 1 տարեկան
- 2 տարեկան
- 3 տարեկան
- 4 տարեկան
- 5 տարեկան
- 6 տարեկան
- 7 տարեկան
- 8 տարեկան
- 9 տարեկան
- 10 տարեկան
- 11 տարեկան
- 12 տարեկան
- 13 տարեկան
- 14 տարեկան
- 15 տարեկան
Հարմարություններ
- Անվճար ծառայություններ
Ոչ աշխատանքային օրեր
- Շաբաթ
- Կիրակի
Լրացումներ
- «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպության գործունեության հիմքը դրվել է 2011թ. օգոստոս ամսին՝ Facebook սոցիալական ցանցում համանուն խումբ ստեղծելով: Մոտ չորս ամիս բարեհաջող գործունեություն ծավալելուց և բազմաթիվ գաղափարակիցներ ձեռք բերելուց հետո, 2011թ. դեկտեմբեր ամսին մենք դարձանք հասարակական կազմակերպություն: Մեր կազմակերպության բարեգործական գործունեության միակ նպատակն է օգնել հայ մանուկներին: Մեր ընդհանուր նպատակն է ֆինանսական և բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերել մանկատների և անապահով ընտանիքների երեխաներին, ինչպես նաև աջակցել առավել ծանր հիվանդություններ ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին: Մեր գործունեության ընթացքում բազմաթիվ այցելություններ ենք կատարել «Նոր Խարբերդ» մասնագիտացված մանկատուն , «ՍՕՍ մանուկների գյուղ», Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն, ինչպես նաև սաների հետ տարբեր մշակութային և ժամանցային միջոցառումների մասնակցել: Հաճախակի այցելություններ ենք իրականացնում Հայաստանի գյուղերում ապրող այն անապահով ընտանիքներ, որտեղ ապրում են երեխաներ: Կազմակերպում ենք տարբեր բարեգործական միջոցառումներ թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, որոնց արդյունքում ստացված գումարներն ամբողջությամբ փոխանցվում են օգնության կարիք ունեցող երեխաներին: Նաև պարբերաբար կազմակերպում ենք արյունատվություն Երևանի արյունաբանական կլինիկայում՝ քախցկեղից բուժվող երեխաների համար: Եվ որ ամենակարևորն է, այս ամենը կատարվում է բացառիկ թափանցիկ ճանապարհով: Բոլոր դրամական փոխանցումների կտրոնները, ինչպես նաև մեր կազմակերպած միջոցառումները նկարագրող նկարները և հաշվետու գրառումները կարող եք գտնել Facebook (https://web.facebook.com/HACY.NGO/), ВКонтакте (http://vk.com/club32878707) և Instagram (https://www.instagram.com/help_armenian_children) սոցիալական ցանցերի մեր խմբերում: Շնորհակալություն մեզ միանալու և օգնելու համար: