Ծառայություններ

  • Արշավների կազմակերպում
  • Արտ-թերապիա
  • Էքսկուրսիաների կազմակերպում
  • Լեզուների ուսուցում
  • Լոգոպեդի ծառայություն
  • Կեսօրյա մանկապարտեզ
  • Ճամբարների կազմակերպում
  • Մանկապարտեզ
  • Նախապատրաստում դպրոցին
  • Վճարովի խմբակային պարապմունքներ
  • Տոնական միջոցառումների կազմակերպում
  • Տրանսպորտային փոխադրում
  • Ցուցահանդեսների կազմակերպում

Երեխաների տարիքային խումբ

  • 1 տարեկան
  • 2 տարեկան
  • 3 տարեկան
  • 4 տարեկան
  • 5 տարեկան
  • 6 տարեկան

Հարմարություններ

  • 4-անգամյա սնունդ
  • Անձնական պահարաններ
  • Առանձնատուն
  • Առանձնացված սանհանգույց
  • Առանձնացված տարիքային խմբեր
  • Բացակա օրերի լրացում
  • Լողավազան բացօթյա
  • Ծնողին տեսանելի ճաշացանկ
  • Կենտրոնացված ջեռուցում
  • Սեփական բակ
  • Սեփական խոհանոց
  • Սնունդ
  • Սպասասրահ
  • Վերանորոգված դասասենյակներ
  • Ցերեկային քուն

Ոչ աշխատանքային օրեր

  • Շաբաթ
  • Կիրակի

Խմբակներ

Խմբերում երեխաների առավելագույն թիվ - 10
  • Անգլերենի ուսուցում
  • Թվաբանություն
  • Կավագործություն
  • Նկարչություն
  • Վաղ գրաճանաչություն
  • Տրամաբանական թվաբանություն

Գինը

Ամսավճար

  • Առավելագույն - 70000 ՀՀ դրամ

Լրացումներ

  • Սաննի մանկական ակումբն առաջին անգամ իր դռները բացեց փոքրիկների առաջ 2012թ-ի հունիսի 1-ին: Երեխաների պաշտպանության օրը պատահական չէր ընտրված, ինչպես պատահական չէր այն հայեցակարգը, որի հիման վրա ստեղծվեց ակումբը: Ի սկզբանե մեր նպատակն էր ստեղծել միջավայր փոքրիկների համար, ովքեր ոտք դնելով մեր աշխարհ՝ կգտնեն իրենցը՝ բարին, վստահելին, գունեղը, ինչպես նաև իրենց շատ սիրող և ամեն հարցում աջակցող մի քանի մեծիկների: Երբ առաջին իսկ օրվանից ծնողները երեխաներին համոզելով էին տանում տուն, հասկացանք, որ ստացվել է այն, ինչ երազում էինք, հասկացանք, որ հաջողվել է ստեղծել այն, ինչ նպատակադրված էր, և որ ամենակարևորն է՝ ճիշտ ուղղու վրա ենք: Մեր անձնակազմը-> Մեր անձնակազմը մեր ուժեղ կողմերից է: Մեր թիմը ուժեղ է իր յուրաքանչյուր անդամով: Նրանցից յուրաքանչյուրին ընտրելիս հաշվի են առնվել թե՛ մարդկային որակները, թե՛ կոմպետենտությունը և վերջապես մեր արևոտ միջավայրին համապատասխանությունը: Սաննիում չկան աշխատակիցներ, կան մի մեծ ընտանիքի անդամներ, որտեղ բոլորը օգնում են միմյանց, հաղթահարում յուրաքանչյուր խոչընդոտ և կիսում ուրախության ամեն մի պահ: Մեր երեխաները-> Երեխաները մեր արևներն են: Ակումբի անունն էլ ընտրվել է՝ բնութագրելու երեխաներին ամենահամապատասխան մեկ բառով՝ արևոտ: Մեր մոտեցումը -> Որքան էլ ակումբը համարվի նախադպրոցական հաստատություն, այնուամենայնիվ ուսուցողական և դաստիարակչական մեր մոտեցումները հիմնված են առաջին հերթին սիրո և հանդուրժողականության վրա: Երեխայակենտրոն մոտեցումը համարում ենք անկյունաքարային. յուրաքանչյուր երեխա անհատ է և պահանջում է անհատական մոտեցում թե ուսուցման, թե մնացած ոլորտներում: Մենք սովորեցնում ենք երեխաներին մտածել, տրամաբանել, կառուցել և ոչ թե հաշվել, կարդալ, անգիր ասել: Մեզ մոտ հաճախ հնչող հարցերն են ինչուն և ինչպեսը և ոչ թե ով կամ ինչը: Իսկ ամենակարևորն այն է, որ երեխաներին այս ամենը հաջողվում է ոչ թե ձանձրալի դասաժամերի միջոցով, այլ խաղերով և հետաքրքիր փորձերով: Մեր կարևորագույն մոտեցումներից է այն, որ երեխան պետք է վայելի իր մանկությունը և չծանրաբեռնվի՝ ձանձրալի դասաժամերով նախապատրաստվելով դպրոցին: Մեր կարգախոսը -> Մանկությունը հեքիաթ է, Մեր ջերմությամբ այդ հեքիաթում միշտ ամառ կլինի :)

Sunny Kids Club

Աշխատանքային ժամեր
Երկուշաբթի, Երեքշաբթի, Չորեքշաբթի, Հինգշաբթի, Ուրբաթ - 08:30 - 18:00