Գլոբբինգ
Գլոբբինգն օնլայն գնումների հարթակ է, որի միջոցով հնարավոր է կատարել գնումներ միջազգային օնլայն խանութներից և ստանալ Հայաստանում արագ և ապահով։
Գլոբբինգն աջակցում է Հայ ծնողների ակումբի անդամներին երեխաների և ծնողների համար օնլայն գնումների հետ կապված ցանկացած հարցում, տրամադրում է խորհրդատվություն, խանութների ցանկ, պատասխանում է բարձրաձայնած հարցերին և այլն:
Առողջ նախագիծ
Առողջ նախագծի հիմնական նպատակն է համապատասխան մասնագետների օգնությամբ առողջ և արդյունավետ ձևաչափերով /տեսանյութեր, հարցազրույցներ, վարպետության դասեր և այլն/ օգնել ու կողմնորոշել մարդկանց սեփական առողջության պահպանման հետ կապված բոլոր հարցերում:
Առողջ նախագիծ թիմը մեր ակումբի անդամներին կօգնի առավել արդյունավետ կազմակերպել ողջ ընտանիքի առողջության պահպանման կարևոր և շարունակական գործընթացը:
«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը ժամանակակից բազմապրոֆիլ բժշկական ծառայություններ մատուցող օրինակելի բուժհաստատություն է: Այցելուները սպասարկվում են հարմարավետ պայմաններում, հերթերի էլեկտրոնային համակարգի միջոցով՝ ապահովելով վճարման թափանցիկությունը։