Ծնողներ ջան,

սիրով ներկայացնում ենք 2018թ-ի ամռանը մի շարք կենտրոնների կողմից կազմակերպվող ամառային դպրոցների և ճամբարների մասին տեղեկություն:

բալիկներ

 

 

 

 

 

 


  

IQ and art garden զարգացման կենտրոնIQ and art garden զարգացման կենտրոն  

Ամառային դպրոց
Հունիսի 1-ից
Տարիքային խումբ` 6-14 տարեկան երեխաներ
Վճար`
70 000 դրամ` երկուշաբթիից-ուրբաթ,
40 000 դրամ` շաբաթը 3 օր  

Ծրագրի շրջանակներում փորձառու մասնագետների շնորհիվ կզարգանան երեխաների տրամաբանական և վերլուծական-համադրական մտածողությունը, գրագետ խոսք կառուցելու կարողությունը, ինքնուրույն որոնողական ունակությունը: Այս ամենը կզարգանա տարբեր թեմաների շրջանակներում իրականացվող հետազոտական աշխատանքների, էքսկուրսիաների շնորհիվ: Դասընթացի շրջանակներում երեխաները ձեռք կբերեն գիտելիքներ ինչպես հումանիտար, այնպես էլ բնագիտական առարկաներից (ֆիզիկա, աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն):

«Գնում ենք դեպի մեր արմատները» թեմայի շրջանակներում երեխաները կուսումնասիրեն ազգային երգն ու պարը բնության գրկում՝ ազգային կոթողների մոտ:  

Մանրամասների համար` ֆեյսբուքյան էջ


«Երևակ» կրթահամալիր«Երևակ» կրթահամալիր  

Ամառային դպրոց  
Հունիսի 1 – 29  
Տարիքային խումբ` 1-ից 11-րդ դասարանի աշակերտներ
Վճար`
50 000 դրամ ամսական, + 30 000 դրամ, եթե ծնողը ցանկանում է, որ երեխան շաբաթական 2 օր հաճախի լողի:  

Ամառային դպրոց 1-ից 11-րդ դասարանի աշակերտների համար:  

Մանրամասների համար` ֆեյսբուքյան էջ


Երևակ կրթահամալիր«Երևակ» կրթահամալիր  

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՄԱՌ  
«Նվիրիր ժպիտ» ամառային ծրագիր
Հունիսի 1 – 29  
Տարիքային խումբ` 7-16 տարեկան երեխաներ
Վճար`
50 000 դրամ ամսական, + 30 000 դրամ, եթե ծնողը ցանկանում է, որ երեխան շաբաթական 2 օր հաճախի լողի:  

Ծրագրի շրջանակներում մեր սեփական ձեռքերով պատրաստելու ենք զարդեր, հուշանվերներ, բացիկներ, գունեղ կտավներ, դեկորատիվ արվեստի նմուշներ: Ծրագրի ավարտին մեր ձեռքի աշխատանքները կներկայացնենք ցուցահանդես-վաճառքին, որի ողջ հասույթը կտրամադրվի դրա կարիք ունեցող մանուկներին:

Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն նաև
• Բանավոր խոսքի զարգացման դասեր (մայրենի լեզու, օտար լեզուներ)
• Ինտերակտիվ պարապմունքներ
• Հոգեբանական զրույցներ
• Այցելություններ
• Հյուրընկալություններ
• Լող, պար
• Սպորտային խաղեր  

Մանրամասների համար` ֆեյսբուքյան էջ


Yerang art studio«Երանգ» արտ ստուդիո 

Հատուկ Ամառային Ծրագիր 
Հունիսի 4-ից օգոստոսի 17
Երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ
Ժամը` 1Օ:ՕՕ-15:ՕՕ 
Տարիքային խումբ` 5-13 տարեկան երեխաներ
Վճար`
55 000 դրամ ամսական
5 000դր օրական 

Ամառային արձակուրդներն առավել հետաքրքիր անցկացնելու նպատակով, «ԵՐԱՆԳ» ստուդիան կազմակերպել է իր ամենամյա Հատուկ Ամառային Ծրագիրը:

Երեխաները կարող են անցկացնել իրենց հանգիստը մեզ հետ՝ համատեղելով հաճելին օգտակարի հետ:

Մենք կօգնենք նրանց զարգացնել ստեղծագործական հմտությունները` ազատ ու անկաշկանդ մթնոլորտում անմիջականորեն առնչվելով գույների և նյութերի հետ: Երեխաները կծանոթանան տարբեր երկրների մշակույթին, Արվեստի աշխատանքներին ու պատմությանը, կխաղան զարգացնող և ժամանցային խաղեր և բազմաթիվ այլ հետաքրքիր ծրագրեր և անակնկալներ:

Մանրամասների համար` ֆեյսբուքյան էջ


Art BabyArt Baby մանկապատանեկան զարգացման կենտրոն

Ամառային դպրոց 
Հունիսի 4-ից օգոստոսի 31 
Տարիքային խումբ` 6-9 և 9-15 տարեկան երեխաներ
Վճար`
10:00-15:00 1օրվա արժեքը 5000AMD
10:00-17:00 1օրվա արժեքը 7000AMD
10:00-15:00 շաբաթական 3օր 50000AMD
10:00-17:00 շաբաթական 3օր 65000AMD
10:00-15:00 շաբաթական 5 օր 1ամսվա արժեքը 75000AMD
10:00-17:00 շաբաթական 5օր 1ամսվա արժեքը 95000AMD   

Ամառային ծրագիրն իր մեջ ներառում է ամենօրյա զբոսանք, բակային խաղեր, ճանաչողական զբոսանքներ, էքսկուրսիաներ, ուսուցողական խաղեր, նկարչություն, կավագործություն, երաժշտություն,  տրամաբանություն, շախմատ,  անգլերեն, ընթերցանություն:    

Ճաշ 13:00-14:00 (Ապուր, նախուտեստ, աղցան, կոմպոտ, միրգ, թխաբլիթներ)   

Մանրամասների համար` ֆեյսբուքյան էջ 


Ինդիգո«Ինդիգո» զարգացման կենտրոն  

«90 օր աշխարհի շուրջ»
Հունիսի 4-ից  
Տարիքային խումբ` 5-6 տարեկան երեխաներ
Վճար` 70 000 դրամ ամսական  

Ամեն շաբաթ երեխաներն «ուղևորվելու են» տարբեր երկրներ, ծանոթանալու տարբեր ազգերի մշակույթի և սովորությունների հետ: Ուսումնասիրելու են տեղի ֆլորան և ֆաունան, իմանալու են հետաքրքիր փաստեր, խաղալու են դերային խաղեր և կազմակերպելու են տարբեր հետաքրքիր միջոցառումներ:

Բացի այս բազմակողմանի զարգացնող ծրագրից, երեխաներն անցնելու են դպրոցի նախապատրաստական արդյունավետ դասընթաց մանկավարժի, հոգեբանի և լոգոպեդի ուղղորդմամբ:  

Մանրամասների համար` ֆեյսբուքյան էջ


Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան  

Ամառային դպրոց
Հունիսի 4-ից  
Երկուշաբթիից ուրբաթ` ժամը 10:00-17:00
Տարիքային խումբ` 6-9, 10-13 տարեկան երեխաներ
Վճար`
70 000 դրամ ամսական
4 000 դրամ օրական  

Ամառային դպրոցի նպատակն է առավել հետաքրքիր դարձնել երեխաների առօրյան ամառային արձակուրդների ընթացքում: Ամառային դպրոցի ծրագրում ներառված ինտերակտիվ, հետաքրքրաշարժ և ժամանցային դասընթացները հնարավորություն կընձեռեն ձեր երեխաներին առավել հետաքրքրիր և հագեցած անցկացնել իրենց ամառային արձակուրդները, ձեռք բերել նոր գիտելիքներ ու հմտություններ, ինչպես նաև նոր ընկերներ: Նախատեսվում են նաև ճանաչողական այցեր և էքսկուրսիաներ տարբեր մշակութային կենտրոններ:

Արժեքի մեջ ներառված է ճաշը, թեթև քաղցր ընդմիջումներ /միրգ, թխվածքաբլիթներ/ օրվա ընթացքում: Ճանաչողական և ժամանցային էքսկուրսիաների ծախսերը ևս ներառված են նշված արժեքի մեջ:  

Մանրամասների համար` ֆեյսբուքյան էջ


ICLT – Անգլերեն լեզվի ուսուցման միջազգային կենտրոն  

Հայտերի ընդունումն ավարտված է

ICLT Ամառային ճամբար 2018
Հունիսի 4 – 29  
Երկուշաբթիից ուրբաթ` ժամը 10:00-15:30
Տարիքային խումբ` 6-15 տարեկան երեխաներ  
Վճար` 135 000դր  

Արդեն 4-րդ ամառն է ինչ ICLT-ն Cambridge English-ի հետ համատեղ կազմակերպում է ամառային 4-շաբաթյա ճամբար: Այս տարի դասընթացները համալրել են դրամայի և սպորտի հատուկ դասաշարքերով. ամբողջական ծրագիրը ներառում է.
– Ամենօրյա անգլերեն լեզվի դասընթացներ Cambridge English-ի կողմից որակավորված դասախոսների հետ
– Դրամա՝ ավարտական էտյուդային ներկայացումներով
– Սպորտ՝ Երևանի սպորտային ակումբներում
– Ճարտարապետություն, Լեգո Լաբ
– Արվեստ. Ժայռապատկերներից մինչև Կանդինսկի, դասընթացներ ICLT-ում և դրսում, աշխատանք տարբեր նյութերի հետ, կավագործություն
– Այցելություն թանգարաններ, արվեստանոցներ
– Ռոբոտների հետ աշխատանք
– Դասաշարքեր դրսում՝ Սիրահարների այգի, Թումո, և այլն
– Տրամաբանական ու դերային խաղեր
– Գիտափորձեր և ճարտարապետություն փոքր տարիքային խմբերում  

Մանրամասների համար` ֆեյսբուքյան էջ


«Ինդիգո» զարգացման կենտրոն  

Ամառային դպրոց
Հունիսի 4-ից օգոստոսի 31-ը  
Տարիքային խումբ` 6-8, 9-12 տարեկան երեխաներ
Վճար` 70 000 դրամ ամսական  

– Արվեստ (թատրոն, նկարչություն, խեցեգործություն և պար);
– Անիմացիա
– Խաղեր (ինտելեկտուալ, սպորտային և բակային);
– Պարապմունքներ (լեզուներ և մաթեմատիկա);
– Ուսուցողական այցեր;
– Հետաքրքիր հյուրեր;
– Համեղ սնունդ;
– Առողջ ապրելակերպ։
Տեղերը սահմանափակ են:  

Մանրամասների համար` ֆեյսբուքյան էջ


Հայմաթ Ստեղծագործ Կենտրոն

ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ ոչ աստղաբաշխական արժեքով
Հունիսի 4–ից օգոստոսի 31  
09:00-12:00, 09:00-14:00, 09:00-18:00
Տարիքային խումբ` 7-13 տարեկան երեխաներ
Վճար`
14000դր` 09:00-12:00 (ամեն օր),
29000դր` 09:00-14:00 (ամեն օր),
Հնարավոր է 43 000դր` 09:00-18:00 (ամեն օր) 29000+14000 (հավելավճար)  

Մենք խոստանում ենք, որ մեզ մոտ Ձեր երեխան չի ձանձրանալու: Նրանք չեն ծանրաբեռնվելու մաթեմատիկայով և հայոց լեզվով, քիմիայով և կենսաբանությամբ. մեր ծրագիրը այլ է:
• Արվեստ
• Նկարչություն
• Կավագործություն
• Մաքրամե, բատիկա
• Հոգեբանի ծառայություն
• Կրեատիվության զարգացում
• Օժտվածության բացահայտում
• Անգլերեն
• Ռուսերեն և այլ հետաքրքիր ոլորտներ:
Մեր թիմը աշխատելու է երեխաների ընդհանուր զարգացման վրա:  

Մանրամասների համար` ֆեյսբուքյան էջ


Mind Center  

Ամառային դպրոց
Հունիսի 4–ից օգոստոսի 31  
Երկուշաբթիից ուրբաթ` ժամը 10:00-15:00
Տարիքային խումբ` 6-12 տարեկան երեխաներ
Վճար` 80 000 դրամ, հնարավոր են զեղչեր  

Ամառային Դպրոց ԼԵԳՈ-ների աշխարհում, զարգացում՝ խաղի և զվարճանքի միջոցով:
• ԼԵԳՈ կոնստրուկտորների կառուցում
• Ռոբոտաշինություն (LEGO BOOST)
• Անգլերեն
• Էթիկա՝ վարվեցողության կանոններ
• Շախմատ
• Տրամաբանական խաղեր
• Այցելություններ թանգարաններ և թատրոններ
• Համեղ և սննդարար ընդմիջում բացօթյա այգում

Ծրագրում ընդգրկված բոլոր առարկաները կանցկացվեն ինտերակտիվ տարբերակով, խաղերի և ներկայացումների միջոցով:  

Մանրամասների համար` ֆեյսբուքյան էջ


Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ (ANEL)  

Հայտերի ընդունումն ավարտված է

«Ռոբոտաշինություն» ամառային դպրոց
Հունիսի 18-ից
Տևողություն՝ 4 շաբաթ
(3դաս շաբաթական, յուրաքանչյուրը 2 ժամ – ընդհանուր 24 ժամ)
Տարիքային խումբ` 14+ տարեկան երեխաներ
Վճար` 18 000 դրամ  

Նպատակը՝ ծանոթանալ ժամանակակից մասնագիտություններից մեկի՝ ռոբոտաշինության հիմունքներին, ռոբոտների կիրառության բնագավառներին և տեսակներին: Կառուցել և ծրագրավորել շարժական ռոբոտ, ինչպես նաև լուծել ռոբոտաշինության դասական խնդիրներից մեկը:

Նկարագիրը՝ դասընթացի շրջանակներում կուսուցանվեն այն գործիքների ու սարքերի աշխատանքի սկզբունքները, որոնք անհրաժեշտ են շարժական ռոբոտ պատրաստելու համար:

Դասընթացի մասնակիցները կծանոթանան Arduino հարթակին և նրա ծրագրավորման հրամանների համակարգին, ինչպես նաև կսովորեն մշակել ալգորիթմներ, որոնց միջոցով հնարավոր կլինի նախատեսված առանձին սարքերը՝ շարժիչներն ու տվիչներն աշխատեցնել: Հավաքելով ռոբոտ, կկազմեն ալգորիթմ, որի հիման վրա Arduino-ի համար գրելով համապատասխան ծրագիր, կկառավարեն ռոբոտի աշխատանքը, որն էլ ավտոմատ կերպով կլուծի առաջադրված խնդիրները:  

Մանրամասների համար` ֆեյսբուքյան էջ


A+ Skills

A+ Ամառային ճամբար
Հունիսի 18–ից հուլիսի 13  
Երկուշաբթիից ուրբաթ` ժամը 9:30-15:30
Տարիքային խումբ` 2-12 տարեկան երեխաներ
Վճար`
20 000 դրամ` շաբաթական,
64 000դր` ամսական  

A + ամառային ճամբարան անգլերեն ուղղվածությամբ է:
Ծրագիրը ներառում է `
• Թեմատիկ անգլերեն
• Հեքիաթների ընթերցում և դերախաղեր
• Երգեր, արվեստներ և արհեստներ
• Սպորտ և խաղեր
• Մաթեմատիկական և տրամաբանական խաղեր
• Էթիկա
• Շրջայցեր
• Ներլսարանային և արտալսարանային գործունեություններ
• Գիտական փորձեր
• Տաղանդների շոուներ
• Էքսկուրսիաներ
Գինը ներառում է ճաշը, մուտքի վճարները և փոխադրումը շրջայցերի համար:  


AmiԱմի ակումբ

Ամառային դպրոց
Հուլիսի 1–ից օգոստոսի 31  
Երկուշաբթիից ուրբաթ` ժամը 08:30-18:30
Տարիքային խումբ` 6-13 տարեկան երեխաներ
Վճար` 80 000 դրամ  

Ամառային դպրոցի ծրագիրը հիմնված է երեխաների գիտելիքը զարգացնելու և ամրապնդելու, ինչպես նաեւ նրանց բազմաբովանդակ առօրյան ապահովելու և շփման հմտությունները զարգացնելու անհրաժեշտության վրա:  

Այս տարի հիմնական ծրագրի մասն են կազմում հետեւյալ բաժինները՝
• համակարգչային դասընթացներ  
• Նկարչություն, ոչ ավանդական տեխնիկաներ
• կավ, ուլունքագործություն, կվիլինգ
• շախմատ
• Աբակուս մտավոր թվաբանություն
• անգլերեն և ռուսերեն
• մաթեմատիկա և տրամաբանական մտածողություն
• գիտունիկների ակումբ/ գիտափորձեր և բնագիտական հետախուզություն
• բակային ու թիմային խաղեր  
• հիփ-հոփ
• կարատե և ինքնապաշտպանության հմտություններ  

Ինչպես միշտ, մեծ ուշադրություն ենք դարձնում դպրոցական հանձնարարությունների կատարմանը։ Ծրագրում ներառված են նաեւ հանդիպումներ հետաքրքիր հյուրերի հետ, այցեր դեպի տարբեր արտադրամասեր, թանգարաններում և գրադարաններում կրթական ծրագրեր: Այս ամենին զուգահեռ՝ մաքուր օդում խաղալն ու շփման հմտությունները զարգացնելը՝ նոր ընկերներ ձեռք բերելը մեր ամառային դպրոցի շատ կարեւոր մասն է կազմում:   

Մանրամասների համար` ֆեյսբուքյան էջ


 

«Մեծ Մանթաշ»  

Ամառային դպրոց - ճամբար
Համահայկական հայապահպանական ծրագիր 

Հուլիսի 1-ից օգոստոսի 19
Յուրաքանչյուտ հերթափոխը` 10 օր 
Տարիքային խումբ` 10-17 տարեկան երեխաներ
Վճար` 100 000դր (10 օրը), ներառում է տեղափոխությունը:

Համահայկական հայապահպանական ծրագրի շրջանակներում՝
- Էկոտուրիզմ
- էկոսնունդ (4 անգամյա)
- Արշավներ և այցելություն պատմամշակութային վայրեր (այդ թվում նաև Գյումրին որպես մշակույթային մայրաքաղաքի բացահայտում)

Ուսումնական ծրագիր՝ գործնական կիրառմամբ՝
- Անգլերեն
- Էթիկայի կանոններ
- Թեյախմություն՝ լեդիներ և ասպետներ
- Արտակարգ իրավիճակներում կողմնորոշում
- Առաջին բուժ․ օգնություն
- Գորգագործություն
- Կավագործություն
- Տիկնիկագործություն
- Գեղանկարչություն
- Կիլիկիան Հայաստանի զարդանախշերի ուսումնասիրություն
- Ֆուրշետ ձևավորում
- Խոհարարական արվեստ Ժամանցային ծրագիր
- Թեմատիկ խաղեր
- Տաղանդ շոու
- Կինոդիտում
- Քննարկումներ ընտրված թեմայով
- Բակային խաղեր
- Երաժշտական երեկոներ  
Կարգախոսն է՝ ինքնաճանաչում, ինքնակազմակերպում, իմքնադրսևորում:  

Տարածքում անվտանգությունն ապահովված է:

Մանրամասների համար` ֆեյսբուքյան էջ


Sunny kids club  

Ամառային դպրոց 2018 
Հուլիսի 1-ից օգոստոսի 31  
Տարիքային խումբ` դպրոցահասակ երեխաներ
Վճար` 60 000դր ամսական

Ամառային դպրոցում երեխաները ձեռք կբերեն նոր ընկերներ, հմտություններ և գիտելիքներ, որոնք նրանց պետք կգան ամբողջ կյանքի ընթացքում: Մեր ծրագիրը ներառում է դպրոցահասակ երեխային հետաքրքրող և մոտիվացնող բազմաթիվ մտահաղացումներ, պրոեկտներ, արշավներ, զբաղմունքներ:
Այս ամենի հետ մեկտեղ՝ երեխաները մեր մասնագետների օգնությամբ հաճույքով կկատարեն իրենց ամառային հանձնարարությունները՝ դրանք չդարձնելով բեռ:
✔ հիմնականում երեխաները իրենց առօրյան կազմակերպելու են մաքուր օդում՝ մեր այգիներում:
✔ էքսկուրսիաներ Երևանում և դրանից դուրս
✔ ընթերցանություն, քննարկումներ (հայ և արտասահմանյան գրականություն)
✔ բեմական արվեստ, խոսքի զարգացում, հռետորաբանություն
✔ ծանոթացում մի շարք արհեստների
✔ ֆիլմերի դիտում, քննարկում
✔ Թատերական բեմադրություններ
✔ անգլերենի և ռուսերենի ոչ ավանդական ուսուցում (օրական 1 ժամ տևողությամբ, խաղերի, ֆիլմերի, բեմադրությունների միջոցով)
✔ շրջակա միջավայրի բացահայտում (փորձեր, հետազոտություններ, դիտարկումներ)
✔ Առողջ ապրելակերպ (սպորտլանդիաներ և առաջնություններ)
✔ Ժամանակակից պարեր (կլինեն նաև հյուրեր այս ոլորտից)
✔ Երգեցողություն / կարաոկե
✔ Խոհանոց (ծանոթացում հայկական և արտասահմանյան խոհանոցին, սեփական ձեռքերով սննդի պատրաստում)
✔ Գրելու արվեստ, Բլոգգինգ (երեխաները ունենալու են սեփական բլոգը մեր կայքում՝ www.sunny.am)
✔ Ամենօրյա օնլայն հաշվետվություն ծնողներին

Մանրամասների համար` ֆեյսբուքյան էջ


«Նյուտոնիկ» նախակրթարան  

ԲԱՐԵՎ ԱՄԱՌ
Ամառային դպրոց
Հուլիսի 2-ից  
Տարիքային խումբ` 2-6 տարեկան երեխաներ
Վճար`
– 9:00-14:30՝ 3000 դրամ (ներառյալ սնունդ)
– 9:00-17:30՝ 4000 դրամ (ներառյալ սնունդ)
– 9:00-19:00` 4500 դրամ (ներառյալ սնունդ)
Մատուցվում է նաև ազատ գրաֆիկով (ժամավճար) ծառայություն՝ ժամը 1000դր: Տրամադրվում է երթուղային ծառայություն՝ տուն-դպրոց-տուն երթուղով /ամբողջ ամիս հաճախելու դեպքում/։ Երթուղային ծառայության արժեքն է 15 000 դրամ։  

ԾՐԱԳՐՈՒՄ՝
ԱՌՈՂՋ մարմին
• Յոգա
• Լիցքաթափող խաղեր
• Սպորտային զվարճալիքներ, սպորտլանդիա
• Ջրով և արևով կոփիչ միջոցառումներ
• Ոտնաթաթերի թերապիա ԱՌՈՂՋ հոգի
• Արտթերապիա
• Հեքիաթաթերապիա
• Ձեռագործ արվեստ
• Բեմականացումներ, տիկնիկային ներկայացումներ, ստվերային թատրոն
• Հոգեմարմնամարզություն (հույզերը զարգացնող խաղեր)

ԱՌՈՂՋ միտք
• Շրջակա միջավայր, թափոնագործություն
• Գիտական հետազոտություններ, ճանաչողական, զվարճալի գիտափորձեր
• Աշխատանք բնության գրկում
• Ինժեներիա
• Երևակայական ճամփորդություն՝ աշխարհով

Այս ամենի հետ հանդերձ՝ ԱՌՈՂՋ սնունդ, ընդարձակ ու ապահով, հարմարավետ բակ, պտղատու այգի։  

Մանրամասների համար` ֆեյսբուքյան էջ


Ֆիկուս ՍՊԸ  

Ամառանոց մանկական ճամբար' ազգագրական մոտիվներով 
Հուլիսի 2-ից 20
09:00 - 13:30 
Տարիքային խումբ` 6-10 տարեկան երեխաներ
Վճար`
շաբաթը` 30 000դր,
առաջին 10 գրանցվողի համար` 25 000դր,
ողջ ծրագրին մասնակցությունը` 75 000դր

Մեզ մոտ միահյուսվում են դիցաբանությունն ու առասպելները, ազգագրական երգն ու պարը, արվեստն ու աշխարհագրությունը;  բայց նաև անվաչմուշկներն ու ակտիվ բակային խաղերը ..․ համեմելով այս ամենը թարմ սննդով, հայկական կոլորիտով և ուրախ ամառանոցային տրամադրությամբ՝ մենք անմոռանալի կդարձնենք ձեր երեխաների ամառը:

Մանրամասների համար` ֆեյսբուքյան էջ


Bee Land մանկական զարգացման կենտրոն  

''Պատրաստվենք դպրոցին'' 6 շաբաթյա ծրագիր
Հուլիսի 9-ից օգոստոսի 17
Երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ՝ ժամը 14:00-16:00 
Տարիքային խումբ` 5-6 տարեկան երեխաներ
Վճար` 35 000դր 

Ծրագրի նպատակն է երեխային ծանոթացնել  դպրոցական կյանքին, ձևավորել աշակերտին բնորոշ հիմնական հատկությունները:
Ծրագրում ներառված է.
✅ Շարժողական ոլորտը
✅ Խոսքի և հաղորդակցման ոլորտը
✅ Իմացական ոլորտը
✅ Սոցիալական , հուզական և անձնային ոլորտ
✅ Ինքնասպասարկման, առողջության պահպանման և անվտանգության ոլորտ
✅ Սովորելու նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորում,
✅ Դպրոցական էթիկայի կանոններին ծանոթացում
✅ Շրջակա միջավայր
✅ Ուշադրության, կենտրոնացվածության, հիշողության բարելավմանը ուղղված աշխատանքներ

Մանրամասների համար` ֆեյսբուքյան էջ


Իսկ գրանցվելով կայքում որպես ծնող` Ձեզ հետաքրքրող նյութերը ժամանակին կստանաք մեյլով :)