Ամառային դպրոց
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան
Հուլիսի 1-ից օգոստոսի 30-ը
Երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի` 10:00-13:00
Հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ` 11:00-14:00
Մասնակիցներ՝ 6-8, 9-13 տարեկան երեխաներ
Վճար՝
Մեկ օրը` 2000դր
Մեկ շաբաթը` 10 000դր
Մեկ ամիսը` 30 000դր
Ամառային դպրոց
Ծրագիրում`
- Նկարչություն (պլեներ)
- Վիտրաժային աշխատանք
- Օրիգամի
- Երաժշտություն
- Կարաոկե
- Կավագործություն
- Ասեղնագործություն
- Գորգագործություն
- Այգեգործություն
- Հայրենագիտություն
- Ազգային պար
- Ազգային խաղեր
- Տիկնիկային ինտերակտիվ ներկայացումներ
- Մարմնամարզություն
- Բա՜զմաթիվ ժամանցային, ինտելեկտուալ, տրամաբանական խաղեր
- Կրթական ծրագրեր
- և շա՜տ անակնկալներ
Մեկամսյա փաթեթի մասնակիցները կստանան վկայականներ և Աբովենց այգու միջոցառման մասնակցության տոմսեր:
Թանգարանն ունի մոտ 1 հա տարածք, գեղեցիկ այգի՝ մրգատու և դեկորատիվ ծառերով և ծաղիկներով, պարսպապատ է, որը կապահովի երեխաների անվտանգությունը:
Մանրամասների համար` Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան կամ կարող եք զանգահարել 010 284 686, 033 284 686 հեռախոսահամարներին: