https://www.armparents.com/images/news/1/16207404960823.png

Ամառային ուսումնական հանգիստ Lemon Tree-ի հետ

 


Lemon Tree Kids' Corner
Հունիսի 15-ից օգոստոսի 31-ը  
Երկուշաբթիից ուրբաթ
Ժամերը` 14:00-18:00
Մասնակիցներ` 6-12 տարեկան երեխաներ
Վճար` 55 000դր

 

Ամառային ուսումնական հանգիստ Lemon Tree-ի հետ

 

Այս ամառ մենք որոշել ենք օգնել՝ անելու այն ամենը, ինչը, միգուցե, Ձեր զբաղվածության պատճառով Դուք չեք հասցնում, բայց շատ եք ուզում Ուսուցողական ամառային հանգիստ 6-10 տարեկան երեխաների համար, որը ներառելու է՝ ·

  • Մանկական յոգա.
    Մտքից զատ կարևոր է մարզել նաև մարմինը: Մանկական յոգան հիանալի ֆիզիկական ակտիվություն է , որը կօգնի երեխային լինել է'լ ավելի համակարգված, ներդաշնակ և մոտ առողջ ապրելակերպի գաղափարին: 

  • Գրականություն.
    Երեխաներին ներկայացնելու ենք տարիքին հասանելի և հետաքրքիր ստեղծագործություններ՝ միասին բացահայտելով դրանց հիմնական ուղերձը, այդ կերպ աշխատելով նաև երեխայի բառապաշարի հարստացման և խոսակցական հաղորդակցման հմտությունների վրա:

  • Արվեստ և մշակույթ.
    Ծանոթանալու ենք արվեստի բոլոր ճյուղերին՝ այդ ամենը համեմելով բարձրակարգ երաժշտության ունկնդրմամբ, թանգարանային այցերով, բեմականացումներով, ցուցահանդեսներով, ուսումնասիրելու ենք տարբեր ազգերի մշակույթները՝ (գորգագործություն, ազգային հագուստ, խոհանոց, կրոն, և այլն…) 

  • Բնագիտություն.
    Կատարելու ենք պատկերավոր գիտափորձեր, ծանոթանալու ենք գիտնականների և գյուտերի հետ, որոնք մինչ այսօր օգնում են մեզ կենցաղում:

  • Կավաթերապիա՝ որպես հուզական և մկանային լարվածության լիցքաթափման լավագույն միջոց:

Վստահեցնում ենք, որ Ձեր երեխայի ամառային հանգիստը կանցնի նոր գիտելիքներով և տպավորություններով հագեցած և, ինչը պակաս կարևոր չէ, նաև՝ զվարճալի:

Խումբը լինելու է շատ փոքրիկ, խնդրում ենք նախապես գրանցվել:

 

Մանրամասների և գրանծման համար` Lemon Tree Kids' Corner կամ 096 560 004: