Ծնողներ ջան,

 

Այստեղ կարող եք ծանոթանալ տարբեր կենտրոնների ու ընկերությունների կողմից կազմակերպվող ամառային դպրոցներին և ճամբարներին: 
Դրանց, ինչպես նաև այլ ընթացիկ մանկական միջոցառումների մասին պարբերաբար նախապես տեղեկանալու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով` սեղմել այստեղ:

 


Moscati kidsMoscati Kids

Մայիսի 25-ից օգոստոսի 30 
ժամերը`  10։00-18։00 
Մասնակիցներ`
  5-13 տարեկան երեխաներ  
Վճար` 45 000դր - 55 0000դր

  

Ամառային դպրոց  

Ծրագրում` 
- լեզուների ուսուցում (անգլերեն, ռուսերեն, չինարեն, հայերեն)
- մաթեմատիկա
- զարգացնող խաղեր
- էքսկուրսիաներ
- պիկնիկ
- նոր ուսումնական տարվա նախապատրաստում:

Մանրամասների համար` Moscati Kids


AmiԱՄԻ ակումբ

Մայիսի 27-ից օգոստոսի 30 
ժամերը`  08։30-18։20 
Մասնակիցներ`  7-9, 10-13 տարեկան երեխաներ  
Վճար` 
ամսական` 80 000դր

  

Ամառային դպրոց  

Ծրագիրը հիմնված է երեխաների գիտելիքը զարգացնելու և ամրապնդելու, ինչպես նաեւ նրանց բազմաբովանդակ առօրյան ապահովելու և շփման հմտությունները զարգացնելու անհրաժեշտության վրա:

Ակումբի 7-րդ ամառային դպրոցի հիմնական ծրագրի մասն են կազմում հետեւյալ բաժինները՝

- Համակարգչային հմտություններ, փոքրիկ ֆիլմերի և պրոեկտների շուրջ խմբային աշխատանք 
- Նկարչություն, ոչ ավանդական տեխնիկաներ
- կավագործություն
- ուլունքագործություն, կվիլինգ
- շախմատ
- Աբակուս մտավոր թվաբանություն
- բնագիտական գիտափորձեր/բնագիտության գաղտնիքներ
- բակային ու թիմային խաղեր 
- ակտիվ վարժանքներ, պար և կառատե
- ավանդական արշավը արգելանոց և ոչ միայն

Ինչպես միշտ, մեծ ուշադրություն են դարձնում դպրոցական հանձնարարությունների կատարմանը՝ մայրենի, մաթեմատիկա, անգլերեն, ռուսերեն: Առանձնահատուկ կարևորում են ընթերցանությունը և գրավոր խոսքի զարգացումը։

Ծրագրում ներառված են նաեւ հանդիպումներ հետաքրքիր հյուրերի հետ, այցեր դեպի տարբեր արտադրամասեր, թանգարաններում և գրադարաններում կրթական ծրագրեր:  Այս ամենին զուգահեռ՝ մաքուր օդում խաղալն ու շփման հմտությունները զարգացնելը՝ նոր ընկերներ ձեռք բերելը Ամի ակումբի ամառային դպրոցի շատ կարեւոր մասն է կազմում: 

Անհրաժեշտության դեպքում տրամադրում են նաև փոխադրամիջոց: 

Մանրամասների համար` ԱՄԻ ակումբ


Ծաղկոց պարտեզԾաղկոց պարտեզ

Մայիսի 27-ից օգոստոսի 30 
ժամերը`  08։30-18։30 
Մասնակիցներ`  5-6, 7-10 տարեկան երեխաներ  
Վճար` 
մեկ օրվա վճար` 4000դր
շաբաթական` 15 000դր
ամսական` 50 000դր

  

Ամառային դպրոց  

Ծաղկոցի չորրորդ ամառային  դպրոցի ծրագրում՝ 
• հաղորդակցման հմտությունների թրեյնինգ,
• օգտակար հեքիաթների  ընթերցում, 
• տրամաբանություն, ուշադրության,հիշողության զարգացում,
• ամառային առաջադրանքների կատարում,
• անգլերեն, 
• ռուսերեն.
• էբրու (նկարչություն ջրի վրա),
• կավագործություն
• արտ-ատելյե,
• ավազե նկարչություն- ավազաթերապիա,
• էկոկրթություն,
• խաղ-բեմականացումներ,
• խոհարարություն,
• բակային խաղեր,
• բացօթյա լողավազան,
• զբոսանքներ,էքսկուրսիաներ բնության գրկում,
• այցելություններ թանգարաններ ու թատրոններ: 

Գինը ներառում է նաև երեքանգամյա սնունդ և մրգերի հյուրասիրություն: 

Մանրամասների համար` Ծաղկոց պարտեզ


MavՄԱՎ ուսումնական կենտրոն

Մայիսի 27-ից օգոստոսի 31
Մասնակիցներ`  4-15 տարեկան երեխաներ  
Վճար` 
- կես օր` 09:00-13:00, 35 000դր (արշավները և էքսկուրսիաները ներառված չեն)
- ամբողջական` 09:00-18:00, 55 000դր + 15 000դր, եթե ծնողը ցանկանում է, որ երեխան շաբաթական 2 օր հաճախի լողի,
- շաբաթական 3 անգամ 2 ժամ տևողությամբ` 15 000դր,
- օրավարձով`3000դր:

 

Ամառային դպրոց  

Ամառային դպրոցն ապահովում է՝
• Այցելություններ թանգարաններ, թատրոններ, արվեստանոցներ
• Էքսկուրսիաներ
• Խաղեր (ինտելեկտուալ, սպորտային, բակային, թիմային, զարգացնող,տրամաբանական, դերային);
• Լեզուներ՝ անգլերեն, ռուսերեն /ֆիլմերի դիտում, քննարկում/
• Էթիկա՝ վարվեցողության կանոններ
• Գիտափորձեր
• Խեցեգործություն
• Նկարչություն
• Մենթալ թվաբանություն
• Խոհանոց (ծանոթացում հայկական և արտասահմանյան  խոհանոցին, սեփական ձեռքերով սննդի պատրաստում)
• Թեյի դաս՝ թեյախմություն, ծանոթացում հայկական խոտաբույսերի հետ
• Դպրոցական (ամառային) հանձնարարություների կատարում
• Ուսուցողական այցեր
• Հետաքրքիր հյուրեր
• Երեխաները կծանոթանան և մասնակից կլինեն գյուղատնտեսական աշխատանքներին:

Ամառային դպրոցին կարող են նաև մասնակից դառնալ ապագա դպրոցականները)) նրանց համար կգործի նախադպրոցական ծրագիր։

Մանրամասների համար` ՄԱՎ ուսումնական կենտրոն


AlbusԱլբուս էթիկայի ուսուցման կենտրոն

Հունիս, հուլիս, օգոստոս 
ժամերը`  10։00-16։00 
Մասնակիցներ`  5-12 տարեկան երեխաներ  
Վճար` 
շաբաթական` 25 000դր
ամսական` 90 000դր 

  

Ամառը «Ալբուս» էթիկայի դպրոցում 

Ամառային ծրագիրը տեսական և գործնական էթիկայի դասավանդումից բացի ներառում է.

- ընդհանուր զարգացվածության հիմունքներ, 
- արվեստ, 
- գեղաքայլք, 
- պարարվեստ, 
- ոճ և դիզայն, 
- համակարգչայի դիզայն,
- հոգեբանություն:   

Ծրագիրը ներառում է մեկանգամյա սնունդ և այցելություններ մշակութային վայրեր:  

Մանրամասների համար` Ալբուս էթիկայի ուսուցման կենտրոն


EliotԷլիոտ

Հունիս, հուլիս, օգոստոս
Մասնակիցներ`  5-8 տարեկան երեխաներ  
Վճար` 
ամսական` 20 000դր, շաբաթական 3 օր, տևողությունը` 1,5-2 ժամ   

  

«Գրագետ ժամանց»
նախադպրոցական և տարրական դասարաններ հաճախող երեխաների համար

Ծրագիրն իր մեջ ներառում է' 
▪ Մայրենի լեզու
▪ Օտար լեզուներ
▪ Նկարչություն, ավազանկարչություն
▪ Ընթերցանություն-քննարկում
▪ Ձեռագործ արվեստ
▪ Թվաբանություն
▪ Ինտելեկտուալ խաղեր

Մանրամասների համար` Էլիոտ


Learning LabLearning Lab

Հունիս, հուլիս, օգոստոս 
ժամերը`  10։00-16։00 
Մասնակիցներ`  7-14 տարեկան երեխաներ (2-8րդ դասարանցիներ) 
Վճար` 50 000դր  (2 շաբաթվա համար) 

  

Ինտերակտիվ կրթական ծրագիր 

Ամառային դպրոց՝ արձակուրդների ընթացքում 

Ծրագրում՝   
- Խոսակցական անգլերեն 
- Շրջագայություններ (անգլերենով) 
- Արվեստ (անգլերենով) 
- Խոհանոց (անգլերենով)
- Ուսուցողական խաղեր (անգլերենով) 
- Էթիկա (անգլերենով)
- Ֆիլմի դիտում (անգլերենով) 
- Հոգեբանի անկյուն
- Մայրենի 
- Մաթեմատիկա 
- Ռուսերեն   
- Անգլերենը երգերի միջոցով
- Ճաշի ժամ 

Դպրոցում գտնվելու ընթացքում մասնակիցներն ապահովվում են սննդով։ 

Գործում են զեղչեր՝
- միևնույն ընտանիքից 2 երեխայի դեպքում,
- մինչև նախորդ ամսվա 15-ը գրանցվելու դեպքում,
- նախկինում Learning Lab-ի նմանատիպ ծառայություններից օգտվելու դեպքում։   

Մանրամասների համար` Learning Lab


Mind CenterMind Center

Հունիս, հուլիս, օգոստոս 
ժամերը`  10։00-15։00  (երկուշաբթի-ուրբաթ)
Մասնակիցներ`  6-13 տարեկան երեխաներ (2-8րդ դասարանցիներ) 
Վճար` շաբաթական 25 000դր  

  

Ամառային դպրոց 

Ծրագրում՝   
- LEGO ժամեր (ամեն օր)
- Ռոբոտաշինություն (We Do, LEGO Boost, EV3)
- Շախմատ Ծրագրավորում,  Համակարգչային հմտություններ
- Վարվեցողության կանոններ (էթիկա)
- Նկարչություն
- Անգլերեն
- Ձեռքի աշխատանք - Օրիգամի
- Այցելություններ թանգարաններ, մշակութային օջախներ, նաև ոլորտին առընչվող IT ընկերություններ:

Համեղ ընդմիջում:

Մանրամասների համար` Mind Center


Yerazanq«Երազանք» զարգացման և զվարճանքի մանկական կենտրոն

Հունիսի 1-ից
Մասնակիցներ`  6+ տարեկան երեխաներ 
Վճար`   
30 000դր` մասնակցություն միայն դասերին   
100 000դր` մասնակցություն դասապրոցեսին Ժամերը` 9:00-18:00

  

Ամառային դպրոց   

- Բաց դասեր, 
- զվարճալի ուսուցում, 
- մենթալ թվաբանություն, 
- անգլերեն, 
- ռուսերեն, 
- տրամաբանական խաղեր, 
- գրական ունկնդրում, 
- լիդերների դպրոց, 
- արշավներ, 
- էքսկուրսիաներ, 
- թերապևտիկ ժամեր: 

Բացօթյա լողավազան:

4 անգամյա սնունդ:   

Մանրամասների համար` «Երազանք» զարգացման և զվարճանքի մանկական կենտրոն


Indigo Mental Club ArmeniaIndigo Mental Club Armenia

Հունիսի 2-ից
ժամը` 09:00-ից 13:00 
Մասնակիցներ`  7-12 տարեկան երեխաներ 
Վճար` 29 000դր 
Վայրը` ք. Էջմիածին

  

Ամառային ճամբար 

Ծրագրում`
• Մենթալ թվաբանության ինտենսիվ դաս
• Զարգացնող խաղեր
• Հանդիպումներ
• Առաջնորդության զարգացում   

Դասընթացի ավարտին երեխաներին տրվում է հավաստագիր «Մենթալ թվաբանության առաջին մակարդակը հաղթահարելու համար»։ 

Նախատեսվում է 6 հանդիպում: 

Տրամադրվում է օնլայն հարթակ:   

Մանրամասների համար` Indigo Mental Club Armenia


In Art StudioԻն Արտ Ստուդիո

Հունիսի 2-ից 9
ժամը` 12:00-ից 16:00 
Մասնակիցներ`  7-13 տարեկան երեխաներ 
Վճար` 40 000դր 
Վայրը` ք. Երևան

  

Ամառային ճամբար 

Արվեստի և սոցիալական զարգացման մեր ամառային ճամբարի ծրագիրը հատուկ նախագծված է 7-13 տարեկան երեխաների համար: Սա հիանալի հնարավորություն է ձեր երեխայի համար վայելելու ամառային ճամբարի ամբողջ հաճույքն և. 
- կկառուցի ինքնավստահություն և ինքնահարգանք,
- կսովորի լինել առողջ՝ մարմնով, սրտով և մտքով -կբացահայտի և կզարգացնի իր բնական շնորհները և տաղանդները, որպեսզի ապրի լիարժեք և վառ կյանքով,
- կբարելավի իր էմոցիոնալ վիճակը` կառավարելով սթրեսը, անհանգստությունը և վախերը, 
- կսովորի կատարել վստահ որոշումներ՝ համապատասխան իր արժեքների: 

Մանրամասների համար` Ին Արտ Ստուդիո


YerevakԵրևակ կրթահամալիր

Հունիսի 3-ից
ժամը` 09:30-ից 15:00 
Մասնակիցներ`  6-15 տարեկան երեխաներ 
Վճար` 50 000դր (չորս շաբաթ)

  

Ամառային ճամբար 

Ձեզ սպասում են`
- օտար լեզուների բանավոր դասեր,
- ճանաչողական այցեր և հյուրընկալություններ,
- սպորտային, ինտերակտիվ, ինտելեկտուալ խաղեր և անհավանական բացահայտումներ:

Մի խոսքով, եթե ուզոմւ եք ամառը դարձնել վառ ու անմոռանալի, շտապեք միանալ մեր գունեղ թիմին:  

Մանրամասների համար` Երևակ կրթահամալիր


A+ SkillsA+ SKILLS

Հունիսի 3-ից հուլիսի 26
Մասնակիցներ`  2-13 տարեկան երեխաներ 
Վճար` 68 000դր 

  

Էյ Փլաս ամառային ճամբար 

Ներկայացնում ենք անգլերեն ուղղվածությամբ ամառային ճամբար, որտեղ երեխաները միասին զվարճանում են, կրթվում և զարգանում: 

Ճամբարում երեխաները սովորում են լինել անկախ, քանի որ փորձում են գտնել նոր արկածներ և ինքնահաստատվել: 

Ծրագիրը ներառում է և՛ արտալսարանային, և՛ ներլսարանային դասընթացներ, այցեր տարբեր վայրեր, հանդիպումներ մասնագետների հետ:

Մանրամասների համար` A+ SKILLS


Բարի ՄամաԲարի Մամա

Հունիսի 3-ից հուլիսի 31
Ժամը`  09:00-17:00
Մասնակիցներ`
  6-9, 9-13 տարեկան երեխաներ 
Վճար` ամսական 160 000դր 

  

Ամառային ներառական դպրոց 

Բարի Տնակում գործելու է ներառական ամառային դպրոց։ 

✔ Պրոֆեսիոնալ թիմը կստեղծի ջերմ մթնոլորտ և բոլոր երեխաների համար հավասար պայմաններ։
✔ Օրվա ընթացքում երեխաները պարտադիր կստանան ոչ միայն իրենց անհրաժեշտ վերականգնողական թերապիաներ (լոգոպեդի, հոգեբանի, մերսման, կինեզոթերապևտի, արտ֊թեևապևտի ծառայություններ), այլ նաև կմասնակցեն արշավների (Բարի Տնակի դիմացի հատվածում է Ջրվեժի արգելոցը), տարբեր միջոցառումների, էքսկուրսիաների։
✔ Երեխաները ձեռք կբերեն բազմաթիվ նոր ընկերներ, կսովորեն արհեստներ, ինքնուրույն կյանքի հմտություններ։  Բարի Տնակում պարտադիր հերթապահում է բուժաշխատող։ 
✔ Ցերեկային ժամերին հանգստացող երեխաների համար կան ննջարաններ։
✔ Տեղափոխումը և սնունդը ևս ապահովելու է Բարի Տնակի թիմը։   

Ծրագրի ողջ հասույթն ուղվելու է մանկատան հաշմանդամություն ունեցող երեխաների ամառային հանգստի "Բարի ամառ" ծրագրին։

Մանրամասների համար զանգահարեք 055 25 79 00:


Լույս աշխարհԼույս աշխարհ

Հունիսի 3-ից օգոստոսի 16
Ժամը`  08:45-18:00, հարկ եղած դեպքում` 19:00
Մասնակիցներ`
  6-14 տարեկան երեխաներ 
Վճար` 70 000դր (ամսավճար)

  

Ամառային դպրոց 

Հիմնական ծրագրի մասն են կազմում հետևյալ բաժինները՝
- Նկարչություն,
- Կավագործություն, 
- Արվեստի պատմություն, 
- Մասնակցություն «Ամառային ընթերցանություն»  ծրագրին,
- Համակարգչային հմտություններ,
- Ինտելեկտուալ խաղեր:

Ամենօրյա ծրագրում պարտադիր ժամանակահատված է նախատեսված դպրոցական հանձնարարությունների կատարման համար:

Ծրագրում ներառված են նաև հատուկ հյուրերի հետ թեմատիկ հանդիպումներ, այցեր դեպի տարբեր հաստատություններ ու թանգարաններ, նաև արշավներ դեպի Հայաստանի տեսարժան վայրեր: 

Մանրամասների համար` Լույս աշխարհ


Sunny Kids ClubSunny Kids Club

Հունիսի 3-ից օգոստոսի 29
Ժամերը` 
ամբողջ օր` 10:00-18:00,
կես օր` 10:00-14:00
Մասնակիցներ`
  6-9, 10-13 տարեկան երեխաներ 
Վճար`
ամբողջ օր` 60 000դր
կես օր` 35 000դր 
Մեկ ընտանիքից երկու և ավելի երեխաների հաճախելու դեպքում կտրամադրվի 10% զեղչ:

 

Ամառային դպրոց 

Ամառային դպրոցում երեխաները ձեռք կբերեն նոր ընկերներ, հմտություններ և գիտելիքներ, որոնք նրանց պետք կգան ամբողջ կյանքի ընթացքում:

Ծրագիրը ներառում է դպրոցահասակ երեխային հետաքրքրող և մոտիվացնող բազմաթիվ մտահաղացումներ, պրոեկտներ, արշավներ, զբաղմունքներ: Այս ամենի հետ մեկտեղ՝ երեխաները մասնագետների օգնությամբ հաճույքով կկատարեն իրենց ամառային հանձնարարությունները՝ դրանք չդարձնելով բեռ`
✔ հիմնականում երեխաները իրենց առօրյան կազմակերպելու են մաքուր օդում՝ մեր այգիներում:
✔ էքսկուրսիաներ Երևանում և դրանից դուրս
✔ ընթերցանություն, քննարկումներ (հայ և արտասահմանյան գրականություն)
✔ բեմական արվեստ, խոսքի զարգացում, հռետորաբանություն
✔ ծանոթացում մի շարք արհեստների
✔ ֆիլմերի դիտում, քննարկում
✔ Թատերական բեմադրություններ
✔ անգլերենի և ռուսերենի ոչ ավանդական ուսուցում (օրական 1 ժամ տևողությամբ, խաղերի, ֆիլմերի, բեմադրությունների միջոցով)
✔ շրջակա միջավայրի բացահայտում (փորձեր, հետազոտություններ, դիտարկումներ)
✔ Առողջ ապրելակերպ (սպորտլանդիաներ և առաջնություններ)
✔ Ժամանակակից պարեր (կլինեն նաև հյուրեր այս ոլորտից)
✔ Երգեցողություն / կարաոկե
✔ Խոհանոց (ծանոթացում հայկական և արտասահմանյան խոհանոցին, սեփական ձեռքերով սննդի պատրաստում)
✔ Գրելու արվեստ, Բլոգգինգ (երեխաները ունենալու են սեփական բլոգը մեր կայքում)
✔ Ամենօրյա օնլայն հաշվետվություն ծնողներին:

Սնունդը՝ 2 անգամյա առողջ սնունդ:

Մանրամասների համար` Sunny Kids Club


IndigoԻնդիգո Զարգացման կենտրոն

Հունիսի 3-ից օգոստոսի 30
ժամը`10:00-ից 17:00
Մասնակիցներ`  6+ տարեկան երեխաներ
Վճար`
օրավճար` 5000դր
1 շաբաթ` 20 000դր
ամսավճար` 70 000դր  

  

Ամառային դպրոց 

Մեզ մոտ երեխաների արձակուրդները կլինեն ո՛չ միայն հետաքրքիր և հիշվող, այլ նաև օգտակար և ուսուցողական: 

Յուրաքանչյուր շաբաթ ունենալու ենք Ուսուցողական այց որևէ հետաքրքիր վայր Երևանում և կամ մարզերում և մեկ Զվարճանքի օր, ինչպես նաև․
• Արվեստ (թատրոն, նկարչություն, խեցեգործություն, օրիգամի և պար)
• Անիմացիա և ռոբոտաշինություն
• Խաղեր (ինտելեկտուալ, սպորտային և բակային
• Հայերեն, ռուսերեն և անգլերեն
• Առողջ ապրելակերպ
• Ճանաչողական դասեր և նախագծեր
• Շախմատ և շաշկի 
• Հետաքրքիր հյուրեր Համեղ և բարձրորակ սնունդ և շաաաաաաաաաաաաատ ուրախ և հիշարժան պահեր 

Մանրամասների համար` Ինդիգո Զարգացման կենտրոն


IQ CenterIQ կենտրոն

Հունիսի 3-ից օգոստոսի 31
ժամը`10:00-ից 15:00
Մասնակիցներ`  5-12 տարեկան երեխաներ
Վճար` ամսավճար` 70 000դր
Վայրը` Երևանում և մարզերի բոլոր մասնաճյուղերում   

  

Ամառային դպրոց 2019

Ծրագրում`
• Մենթալ թվաբանություն
• Արագ ընթերցանություն
• Օտար լեզուներ 
• Ավազով նկարչություն
• Նկարչություն
• Ազգային երգ ու պար
• Ամառային հանձնարարությունների կատարում
• Ճանաչողական գիտելիքների հարստացում՝ թեմաներ՝ Բնությունն իմ շուրջը (բույսեր և կենդանիներ, հետաքրքիր փաստեր), Առողջություն և անվտանգություն (սնունդ և մարզանք, հիգիենա, անվտանգություն տանը և փողոցում), Վարվեցողության կանոններ (էթիկայի նորմեր), Գիտություն և մշակույթ (հայտնի գրողներ, ստեղծագործողներ, հայ ազգի ականավոր ստեղծագործողներ),
• Հանդիպում հետաքրքիր մարդկանց հետ – յուրաքանչյուր շաբաթ կունենանք մեկ հետաքրքիր հյուր (Հայտնի մարդիկ, Խնկո –Ապեր գրադարանի աշխատակից կամ տնօրեն, տիկնիկայինի ներկայացուցիչ, հայտնի երգիչ կամ երգչուհի փոքրիկ, ով գնացել է իր երազանքի հետևից)
• Գեղարվեստական գրականության ընթերցում (օրը 1-2 ժամ)
• Ուրբաթ օրերին՝ Ճանաչողական այցելություններ, էքսկուրսիաներ, հանգստի գոտիներ մանկական ժամանցի կենտրոններ, թատրոն, թանգարան:

5 և 6 տարեկան երեխաների ծրագիրը լրացուցիչ ներառում է`
• Ճանապարհ դեպի դպրոց (նախապատրաստում դպրոցին)
• Երեխայի ճանաչողության, մտածողության, ստեղծագործական երևակայության զարգացմանը խթանող մանկական խաղերի կազմակերպում: 

 

Մանրամասների համար` IQ կենտրոն


ICLT

ICLT


Հունիսի 10-ից
ժամերը`  Երկուշաբթիից ուրբաթ` 10։30-15։30,
Երևանից դուրս անցկացվելիք օրեր՝ 10:30 - 18:30 
Մասնակիցներ` 6-14 տարեկան երեխաներ 
Վճար` 165 000դր  (4 շաբաթվա համար)  30 000դր 
Զեղչ` մինչև ապրիլի 30 գրանցվելու դեպքում

 

ICLT & Cambridge English-ի  5-րդ ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ    

Այս տարվա մանրամասները.
- Սեղանի դերային խաղեր (table-top role-playing games)
- Արվեստ՝ կավագործություն / նկարչություն / թատրոն
- Խոհարարության դասընթացներ Լոֆթում
- Լեգո Լաբ, թիմային պրոյեկտներ
- Այցելություններ թանգարաններ, կինո, թատրոն
- Անգլերենի դասընթացներ
- Սպորտ ֆիտնես ակումբում
- 10:30 - 18:30 Երևանից դուրս ‘Էքսկուրսիա’-ներ` Զվարթնոց, Բջնու Բերդ կամ Ամբերդ և Մաչանենց տուն: 

Ինչպես միշտ կանխավ կլինի բաց դռների օր, որի ժամանակ կունենան ցուցահանդես, կծանոթացնեն ձեզ իրենց թիմի, ծրագրերի և կանոնների հետ։ 

Մանրամասների համար` ICLT 


Mandarin

Mandarin school արևելյան լեզուների ուսուցման միջազգային կենտրոն


Հունիսի 15-ից 
Մասնակիցներ` 6-15 տարեկան երեխաներ 
Տևողությունը` 2 ամիս, շաբաթական 3 անգամ (երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ) 1 ժամ տևողությամբ
Վճար` 25 000դր (ամսավճար)

 

Չինարեն լեզվի ինտեսնիվ ուսուցում հատուկ երեխաների համար Ճոու Յաոփինի մեթոդով   

Ծրագիրը ներառում է չինարեն լեզվի հիմքային ուսուցում և ակտիվ խոսակցական պրակտիկա:

Ծրագիրը համապատասխանում է բոլորին՝ նրանց, ովքեր իրենց առաջին քայլերն են անում չինարեն լիզվի ուսուցման հարցում, և նրանց՝ ովքեր արդեն ծանոթ են այս հետաքրքիր և յուրահատուկ լեզվին: Աշակերտներին մենք դասակարգում ենք խմբերի՝ ըստ տարիքի և գիտելիքների: Դասընթացի արդյունքում Ձեր երեխաները.  
1. Կտիրապետեն չինարեն լեզվի տառադարձությանը լատիներեն տառերի տեսքով (փինյին)
2. Կսովորեն ճանաչել լեզվի տոները
3. Կտիրապետեն հիերոգլիֆիկ գրության հիմնական կանոններին
4. Կիմանան ինչ է նշանակում չինարեն լեզվում<< բանալի>> և ինչպես են դրանք մեզ օգնում կարդալ և հիերոգլիֆներ գրել 
5. Կսովորեն կարդալ և գրել շուրջ 100 հիերոգլիֆ
6. Կկարողանան խոսել չինարեն մի շարք պարզ և սովորական թեմաների շուրջ ինչպիսիք են.
• Ողջունել :你好!你好吗?你怎么样?
• Ո՞րտեղից ես: Ո՞ր քաղաքում ես ապրում:  你是哪国人?你住在哪儿?
• Քանի՞ տարեկան ես: Ե՞րբ է քո տարեդարձը: 你多大?你的生日是几月几号?
• Կենդանիներ动物
• Այցելություն սրճարան  你要喝/吃什么
• Մարմնի մասեր 我的身体
7. Կծանոթանան Չինաստանի մշակույթին, պատմությանը և ազգային առանձնահատկություններին:

Ինչպես նաև.
• Բոլոր դասերը ամրապնդվում են աուդիոներ լսելով, շուտասելուկներ և բանաստեղծություններ սովորելով, թելադրություններ գրելով
• Հետաքրքիր և ուսուցողական ֆիլմերի դիտումով
• Հետաքրքիր  իրավիճակային խնդիրների լուծումով խաղի տեսքով:

Մանրամասների համար` Mandarin school արևելյան լեզուների ուսուցման միջազգային կենտրոն


Mandarin

Mandarin school արևելյան լեզուների ուսուցման միջազգային կենտրոն


Հունիսի 15-ից 
Մասնակիցներ` 6-15 տարեկան երեխաներ 
Տևողությունը` 2 ամիս, շաբաթական 3 անգամ (երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ)
Վճար` 25 000դր (ամսավճար)

 

Ճապոներեն լեզվի ինտեսնիվ ուսուցում հատուկ երեխաների համար   

Ծրագիրը ներառում է ճապոներեն  լեզվի հիմքային ուսուցում և ակտիվ խոսակցական պրակտիկա: Ծրագիրը համապատասխանում է բոլորին՝ նրանց, ովքեր իրենց առաջին քայլերն են անում ճապոներեն  լիզվի ուսուցման հարցում:
Դասընթանցերի արդյունքում Ձեր երեխան. 

1. Կկարողանա շփվել լեզվակրի հետ մի շարք պարզ, առօրյա թեմաների շուրջ:
• Ողջունել:
• Ո՞րտեղից ես: Ո՞ր քաղաքում ես ապրում:
• Քանի՞ տարեկան ես: Ե՞րբ է քո տարեդարձը:
• Կենդանիներ
• Մարմնի մասեր

2. Կծանոթանան Ճապոնիայի մշակույթին, պատմությանը և ազգային առանձնահատկություններին:
Ինրպես նաև.
• բոլոր դասերը ամրապնդվում են աուդիոներ լսելով, շուտասելուկներ և բանաստեղծություններ սովորելով, 
• հետաքրքիր և ուսուցողական ֆիլմերի դիտումով, 
• հետաքրքիր իրավիճակային խնդիրների լուծումով խաղի տեսքով, 
• դասի ընթացքում սովորած բառապաշարը յուացվում և ամրապնդվում է երկխոսությունների միջոցով:   

Արդյունքում երեխան կկարողանա մասնակցել պարզ զրույցներին, պատասխանել առօրյա կյանքի, իր նախասիրությունների, բնակության վայրի, ընտանիքի և ընկերների մասին հարցերին: 

Դասընթացների ավարտից հետո տրվում է վկայական:

Մանրամասների համար` Mandarin school արևելյան լեզուների ուսուցման միջազգային կենտրոն


In Art StudioԻն Արտ Ստուդիո

Հուլիսի 1-ից 4
ժամը` 12:00-ից 16:00 
Մասնակիցներ`  7-13 տարեկան երեխաներ 
Վճար` 64 000դր (4 օր, 3 գիշեր)  
Վայրը` Աղվերան

  

Ամառային ճամբար 

Արվեստի և սոցիալական զարգացման մեր ամառային ճամբարի ծրագիրը հատուկ նախագծված է 7-13 տարեկան երեխաների համար: Սա հիանալի հնարավորություն է ձեր երեխայի համար վայելելու ամառային ճամբարի ամբողջ հաճույքն և. 
- կկառուցի ինքնավստահություն և ինքնահարգանք,
- կսովորի լինել առողջ՝ մարմնով, սրտով և մտքով -կբացահայտի և կզարգացնի իր բնական շնորհները և տաղանդները, որպեսզի ապրի լիարժեք և վառ կյանքով, 
- կբարելավի իր էմոցիոնալ վիճակը` կառավարելով սթրեսը, անհանգստությունը և վախերը,  
- կսովորի կատարել վստահ որոշումներ՝ համապատասխան իր արժեքների: 

Մանրամասների համար` Ին Արտ Ստուդիո


Global Bridge

«Գլոբալ Բրիջ» կրթահամալիր

Հուլիսի 1-ից 14
Մասնակիցներ`  15+ տարեկան երեխաներ 
Վճար` ճշտել կրթահամալիրից 

 

IELTS ամառային ճամբար Գլոբալ Բրիջ-ի հետ  

«Գլոբալ Բրիջ»-ը Դիլիջանի Թեժ Լեռ հյուրանոցում կազմակերպում է ամառային յուրօրինակ ճամբար 15+ տարեկանների համար, որտեղ հնարավորություն կստեղծվի պատրաստվել IELTS միջազգային քննությանը:

Ճամբարի ծրագիրը հագեցած է լինելու արշավներով, այցելություններով, IELTS դաընթացներով, անգլերեն լեզվով հետաքրքիր քննարկումներով, հասարակական ակտիվ գործունեությամբ:

Մանրամասների համար` «Գլոբալ Բրիջ» կրթահամալիր


Global Bridge

«Գլոբալ Բրիջ» կրթահամալիր

Հուլիսի 14-ից 28
Մասնակիցներ`  10-17 տարեկան երեխաներ 
Վճար` 1756 ֆունտ

 

Ամառային արձակուրդները «Գլոբալ Բրիջ»-ի հետ Անգլիայում  

Արժեքը ներառում է՝
- օթևան դպրոցի հանրակացարանում 
- երկուանգամյա սնունդ 
- 48 ժամ անգլերենի դասընթացներ 
- ուսման պարագաներ
- էքսկուրսիաներ դեպի Լոնդոն ամեն շաբաթ, Cambridge, Oxford, Windsor 
- ժամանցային ծրագիր 
- վկայական 
- տեղափոխում օդանավակայարանից  

Գումարը չի ներառում մասնակցության գումարը`70.000 ՀՀ դրամ, ավիատոմսը, ապահովագրությունը և վիզայի գումարը: 

Գրանցման վերջնաժամկետն է 01.06.2019: 

Մանրամասների համար` «Գլոբալ Բրիջ» կրթահամալիր


Global Bridge

«Գլոբալ Բրիջ» կրթահամալիր

Հուլիսի 15-ից 29
Մասնակիցներ`  10-17 տարեկան երեխաներ 
Վճար` ճշտել կրթահամալիրից

 

Ամառային ճամբար Դիլիջանում  

Եվս մեկ անմոռանալի, արկածներով լի ամառ «Գլոբալ Բրիջ»-ի հետ:

«Գլոբալ Բրիջ»-ը Դիլիջանի Թեժ Լեռ հյուրանոցում կազմակերպում է ամառային յուրօրինակ ճամբար 10 -17 տարեկանների համար:   

Ճամբարի ծրագիրը հագեցած է լինելու արշավներով, այցելություններով, անգլերեն լեզվով հետաքրքիր քննարկումներով, հասարակական ակտիվ գործունեությամբ:  

Մանրամասների համար` «Գլոբալ Բրիջ» կրթահամալիր


Global Bridge

«Գլոբալ Բրիջ» կրթահամալիր

Հուլիսի 15-ից 28
Մասնակիցներ`  12-17 տարեկան երեխաներ 
Վճար` 1350 եվրո

 

Ամառային արձակուրդները «Գլոբալ Բրիջ»-ի հետ Կիպրոսում  

Ծովափնյա և լեռնային արկածներ: 

Արժեքը ներառում է՝
- օթևան 
- երեքանգամյա սնունդ 
- շաբաթական 20 ժամ անգլերենի դասընթացներ 
- 2 լիարժեք  և 4 կիսատ օր էքսկուրսիաներ 
- ժամանցային ծրագիր 
- 24 ժամյա բժշկական ծառայություն
- օդանավակայանից տեղափոխում 2 ուղղությամբ 
- վկայական   

Գումարը չի ներառում մասնակցության գումարը`70.000 ՀՀ դրամ, ավիատոմսը, ապահովագրությունը և վիզայի գումարը: 

Գրանցման վերջնաժամկետն է 25.05.2019: 

Մանրամասների համար` «Գլոբալ Բրիջ» կրթահամալիր


Agrisummer

MyAgroVillage

Հուլիսի 20-ից 27
Մասնակիցներ` 10-13 տարեկան երեխաներ   

Օգոստոսի 5-ից 11
Մասնակիցներ` 14-17 տարեկան երեխաներ   

Վճար` 200 000դր  (7 օրվա համար) 
160 000դր` մինչև մայիսի 15-ը գրանցվելու դեպքում 

 

«Իմ Ագրիամառը» միջազգային ամառային ճամբար   

Այս ճամբարը երեխաների ամառային հանգստի կազմակերպման մեջ նոր խոսք է Հայաստանում, որն առաջարկում է երեխաների համար բնության և գյուղատնտեսության հիմքի վրա ամառային ծրագիր:   

Ճամբարն առաջարկում է էքսպերիմենալ ուսուցման հնարավորություններ, որտեղ երեխաները ձեռք են բերում մի շարք նոր հմտություններ գյուղատնտեսության, բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի, միմյանց նկատմամբ հոգատարության ու շատ ավելիի մասին: Հատուկ մշակված ծրագիրը հիմնված է արևմտյան երկրների լավագույն փորձի վրա:   

Մասնակցության գինն իր մեջ ներառում է կեցություն, սնունդ, աշխատարաններ, տուրեր/արշավներ, տրանսպորտ Երևանից ճամբար և հակառակ ուղղությամբ:  

Մանրամասների համար` ճամբարի ֆեյսբուքյան էջ 


Global Bridge

«Գլոբալ Բրիջ» կրթահամալիր

Օգոստոսի 1-ից 14
Մասնակիցներ`  15+ տարեկան երեխաներ 
Վճար` 1580 եվրո

 

Անմոռանալի ամառ Իտալիայում

Արժեքը ներառում է`
- օթևան 13 գիշեր 
- նախաճաշ 
- իտալերենի դասընթացներ
- էքսկուրսիաներ` այցելություն Վատիկան, Հռոմում տեսարժան վայրեր, Բորջիս պատկերասրահ, Իտալական կինոթատրոն, արվեստի թանգարան, Հռոմ Բարոկկո ոճ և այլն 
- ժամանցային ծրագիր 
- օդանավակայանից տեղափոխում 
- վկայական 

Գումարը չի ներառում 70.000 ՀՀ դրամ մասնակցության գումար, ավիատոմս, ապահովագրություն և վիզայի գումար: 

Մանրամասների համար` «Գլոբալ Բրիջ» կրթահամալիր


Global Bridge

«Գլոբալ Բրիջ» կրթահամալիր

Օգոստոսի 1-ից 14
Մասնակիցներ`  11+ տարեկան երեխաներ 
Վճար` 1195 եվրո

 

Ամառային արձակուրդները Բարսելոնայում «Գլոբալ Բրիջ»-ի հետ

Արժեքը ներառում է`
- օթևան 13 գիշեր 
- նախաճաշ 
- իսպաներենի դասընթացներ
- էքսկուրսիաներ 
- ժամանցային ծրագիր 
- օդանավակայանից տեղափոխում 
- վկայական 

Գումարը չի ներառում 70.000 ՀՀ դրամ մասնակցության գումար, ավիատոմս, ապահովագրություն և վիզայի գումար: 

Խմբին կուղեկցի «Գլոբալ Բրիջ»-ի փորձառու մասնագետը:   

Գրանցման վերջնաժամկետն է 01.06.2018:  

Մանրամասների համար` «Գլոբալ Բրիջ» կրթահամալիր


Global Bridge

«Գլոբալ Բրիջ» կրթահամալիր

Օգոստոսի 1-ից 16
Մասնակիցներ`  11+ տարեկան երեխաներ 
Վճար` 960 եվրո

 

Ամառային արձակուրդները «Գլոբալ Բրիջ»-ի հետ Պրահայում

Արժեքը ներառում է`
- 3 * հյուրանոցային համալիրում օթևան 
- Երկուանգամյա սնունդ 
- 40 ժամ անգլերենի դասընթացներ 
- Էքսկուրսիաներ ամբողջ Պրահայով, այցելություն Պրահայի առաջատար համալսարաններ, Դրեզդեն(Գերմանիա), Կարլովի Վարի
- Ժամանցային ծրագիր 
- Վկայական   

Գումարը չի ներառում մասնակցության գումարը`70.000 ՀՀ դրամ, ավիատոմսը, ապահովագրությունը և վիզայի գումարը: 

Գրանցման վերջնաժամկետն է 01.07.2018:  

Մանրամասների համար` «Գլոբալ Բրիջ» կրթահամալիր