http://www.armparents.com/images/news/1/15598970221739.png

Ամառային Բիզնես Դպրոց 2019 (Summer Business School 2019)

 


Slice Consulting

Օգոստոսի 9-ից 20-ը 
Մասնակիցներ՝ 14-19 տարեկան երեխաներ
Վայր՝ Արցախ, Vallex Garden Hotel 
Վճար՝ 399 000 դրամ (գործում է մասնակի ֆինանսավորում)

Ամառային Բիզնես Դպրոց Ստեփանակերտում

100 երիտասարդների ընձեռվելու է բացառիկ հնարավորություն ծանոթանալ հեռանկարային՝ բիզնես, բիզնես անգլերեն և ՏՏ ոլորտների գործունեությանը։ Ինչպես նաև ձեռք բերել պրակտիկ փորձ՝ շփվելով նշված բնագավառների առաջատար մասնագետների հետ: 

Summer Business School 2019-ի մասնակիցներին դասավանդելու են բիզնեսի, բիզնես անգլերենի և ՏՏ-ի հայաստանյան լավագույն մասնագետները, ինչը կարող է երկարաժամկետ հեռանկար ունենալ երիտասարդների հետագա մասնագիտական կայացման և անհատական զարգացման վրա: Ավելին՝ Summer Business School-ը հնարավորություն է տալիս ապահովելու կադրերի համալրում ոչ միայն նշված ոլորտներում, այլ նաև նախապատրաստել հմուտ, ինքնավստահ մասնագետների, ովքեր բավարար ճկուն են այլ ոլորտներում պատասխանատու պաշտոններ ստանձնելու համար:   

Փաթեթի մասին 

• 12 օր Vallex Garden Hotel-ում՝ 3-անգամյա սնունդով
• 40-ժամյա գործնական և ուսումնական ծրագիր
• Տրանսֆեր Երևանից հետադարձով
• Հայաստանյան և սփյուռքահայ մասնակիցներ
• Ընդունելությունը` հարցազրույցով
• Մինչև 50% կրթաթոշակի հնարավորություն     

Առավելությունները 

• Մասնագիտական կողմնորոշում
• Բիզնես կապեր
• Ակտուալ և արդիական գիտելիքներ՝ խաղերի և վարժությունների տեսքով
• Բիզնեսում կամ IT բնագավառում նախնական փորձի ձեռքբերում, նախագծեր
• Մրցույթներ և մրցանակներ
• Հաճելի միջավայր
• 12-օրյա հանգստի հնարավորություն
• Սպորտային ակտիվություններ և ժամանց   
• Առաջատար դասընթացավարներ և հյուր ընթերցողներ
• Մասնակցության սերտիֆիկատ Slice Academy, AITC և գլխավոր հովանավորի հաստատմամբ
• Բիզնես էքսկուրսիաներ տարբեր ընկերություններ
• Ուսումնաճանաչողական տուր Արցախի տեսարժան վայրերով 

Մանրամասների համար` միջոցառման ֆեյսբուքյան էջ