http://www.armparents.com/images/news/1/15599018007103.png

Ամառային դպրոց

 


Sunny Kids Club

Հունիսի 3-ից օգոստոսի 29-ը
Ժամերը`  
ամբողջ օր` 10:00-18:00, 
կես օր` 10:00-14:00
Մասնակիցներ`  6-9, 10-13 տարեկան երեխաներ  
Վճար`
ամբողջ օր` 60 000դր
կես օր` 35 000դր 
Մեկ ընտանիքից երկու և ավելի երեխաների հաճախելու դեպքում կտրամադրվի 10% զեղչ:

Ամառային դպրոցում երեխաները ձեռք կբերեն նոր ընկերներ, հմտություններ և գիտելիքներ, որոնք նրանց պետք կգան ամբողջ կյանքի ընթացքում:

Ծրագիրը ներառում է դպրոցահասակ երեխային հետաքրքրող և մոտիվացնող բազմաթիվ մտահաղացումներ, պրոեկտներ, արշավներ, զբաղմունքներ: Այս ամենի հետ մեկտեղ՝ երեխաները մասնագետների օգնությամբ հաճույքով կկատարեն իրենց ամառային հանձնարարությունները՝ դրանք չդարձնելով բեռ`
✔ հիմնականում երեխաները իրենց առօրյան կազմակերպելու են մաքուր օդում՝ մեր այգիներում: 
✔ էքսկուրսիաներ Երևանում և դրանից դուրս 
✔ ընթերցանություն, քննարկումներ (հայ և արտասահմանյան գրականություն) 
✔ բեմական արվեստ, խոսքի զարգացում, հռետորաբանություն 
✔ ծանոթացում մի շարք արհեստների 
✔ ֆիլմերի դիտում, քննարկում 
✔ Թատերական բեմադրություններ 
✔ անգլերենի և ռուսերենի ոչ ավանդական ուսուցում (օրական 1 ժամ տևողությամբ, խաղերի, ֆիլմերի, բեմադրությունների միջոցով) 
✔ շրջակա միջավայրի բացահայտում (փորձեր, հետազոտություններ, դիտարկումներ) 
✔ Առողջ ապրելակերպ (սպորտլանդիաներ և առաջնություններ) 
✔ Ժամանակակից պարեր (կլինեն նաև հյուրեր այս ոլորտից) 
✔ Երգեցողություն / կարաոկե 
✔ Խոհանոց (ծանոթացում հայկական և արտասահմանյան խոհանոցին, սեփական ձեռքերով սննդի պատրաստում) 
✔ Գրելու արվեստ, Բլոգգինգ (երեխաները ունենալու են սեփական բլոգը մեր կայքում) 
✔ Ամենօրյա օնլայն հաշվետվություն ծնողներին:

Սնունդը՝ 2 անգամյա առողջ սնունդ:

Մանրամասների համար` Sunny Kids Club