http://www.armparents.com/images/news/1/15599020220638.png

Ամառային ներառական դպրոց

 


Բարի Մամա

Հունիսի 3-ից հուլիսի 31-ը
Ժամը`  09:00-17:00
Մասնակիցներ`  6-9, 9-13 տարեկան երեխաներ  
Վճար` ամսական 160 000դր 

Բարի Տնակում գործելու է ներառական ամառային դպրոց։ 

✔ Պրոֆեսիոնալ թիմը կստեղծի ջերմ մթնոլորտ և բոլոր երեխաների համար հավասար պայմաններ։ 
✔ Օրվա ընթացքում երեխաները պարտադիր կստանան ոչ միայն իրենց անհրաժեշտ վերականգնողական թերապիաներ (լոգոպեդի, հոգեբանի, մերսման, կինեզոթերապևտի, արտ֊թեևապևտի ծառայություններ), այլ նաև կմասնակցեն արշավների (Բարի Տնակի դիմացի հատվածում է Ջրվեժի արգելոցը), տարբեր միջոցառումների, էքսկուրսիաների։
✔ Երեխաները ձեռք կբերեն բազմաթիվ նոր ընկերներ, կսովորեն արհեստներ, ինքնուրույն կյանքի հմտություններ։  Բարի Տնակում պարտադիր հերթապահում է բուժաշխատող։  
✔ Ցերեկային ժամերին հանգստացող երեխաների համար կան ննջարաններ։ 
✔ Տեղափոխումը և սնունդը ևս ապահովելու է Բարի Տնակի թիմը։   

Ծրագրի ողջ հասույթն ուղվելու է մանկատան հաշմանդամություն ունեցող երեխաների ամառային հանգստի "Բարի ամառ" ծրագրին։

Մանրամասների համար զանգահարեք 055 25 79 00: