http://www.armparents.com/images/news/1/15599039181125.png

Ամառային դպրոց

 


ԱՄԻ ակումբ

Մայիսի 27-ից օգոստոսի 30-ը  
ժամերը`  08։30-18։20  
Մասնակիցներ`  7-9, 10-13 տարեկան երեխաներ  
Վճար` 
ամսական` 80 000դր

Ծրագիրը հիմնված է երեխաների գիտելիքը զարգացնելու և ամրապնդելու, ինչպես նաեւ նրանց բազմաբովանդակ առօրյան ապահովելու և շփման հմտությունները զարգացնելու անհրաժեշտության վրա:

Ակումբի 7-րդ ամառային դպրոցի հիմնական ծրագրի մասն են կազմում հետեւյալ բաժինները՝

- Համակարգչային հմտություններ, փոքրիկ ֆիլմերի և պրոեկտների շուրջ խմբային աշխատանք 
- Նկարչություն, ոչ ավանդական տեխնիկաներ
- կավագործություն
- ուլունքագործություն, կվիլինգ
- շախմատ
- Աբակուս մտավոր թվաբանություն
- բնագիտական գիտափորձեր/բնագիտության գաղտնիքներ
- բակային ու թիմային խաղեր 
- ակտիվ վարժանքներ, պար և կառատե
- ավանդական արշավը արգելանոց և ոչ միայն

Ինչպես միշտ, մեծ ուշադրություն են դարձնում դպրոցական հանձնարարությունների կատարմանը՝ մայրենի, մաթեմատիկա, անգլերեն, ռուսերեն: Առանձնահատուկ կարևորում են ընթերցանությունը և գրավոր խոսքի զարգացումը։

Ծրագրում ներառված են նաեւ հանդիպումներ հետաքրքիր հյուրերի հետ, այցեր դեպի տարբեր արտադրամասեր, թանգարաններում և գրադարաններում կրթական ծրագրեր:  Այս ամենին զուգահեռ՝ մաքուր օդում խաղալն ու շփման հմտությունները զարգացնելը՝ նոր ընկերներ ձեռք բերելը Ամի ակումբի ամառային դպրոցի շատ կարեւոր մասն է կազմում: 

Անհրաժեշտության դեպքում տրամադրում են նաև փոխադրամիջոց: 

Մանրամասների համար` ԱՄԻ ակումբ