https://www.armparents.com/images/news/1/15940361528635.png

Ամառային դպրոց Sunny Kids Club

 


Սաննի մանկական ակումբ
Հունիսի 1-ից օգոստոսի 31-ը
Երկուշաբթիից ուրբաթ
Ժամերը՝ 10:00-18:00 
Մասնակիցներ` 6-14 տարեկան երեխաներ
Վճար`
1 ամիսը` 70 000 դրամ,
1 օրը` 4000դր

 

Ամառային դպրոց Sunny Kids Club

Ամառային դպրոցում երեխաները ձեռք կբերեն նոր ընկերներ, հմտություններ և գիտելիքներ, որոնք նրանց պետք կգան ամբողջ կյանքի ընթացքում:

Մեր ծրագիրը ներառում է դպրոցահասակ երեխային հետաքրքրող և մոտիվացնող բազմաթիվ մտահաղացումներ, պրոեկտներ, արշավներ, զբաղմունքներ: Այս ամենի հետ մեկտեղ՝ երեխաները մեր մասնագետների օգնությամբ հաճույքով կկատարեն իրենց ամառային հանձնարարությունները՝ դրանք չդարձնելով բեռ:

Նախատեսված է բացարձակ չկրկնվող առօրյա.

  • հիմնականում երեխաները իրենց առօրյան կազմակերպելու են մաքուր օդում՝ մեր այգիներում
  • էքսկուրսիաներ Երևանում և դրանից դուրս
  • ընթերցանություն, քննարկումներ (հայ և արտասահմանյան գրականություն)
  • բեմական արվեստ, խոսքի զարգացում, հռետորաբանություն
  • ծանոթացում մի շարք արհեստների
  • ֆիլմերի դիտում, քննարկում
  • թատերական բեմադրություններ
  • անգլերենի և ռուսերենի ոչ ավանդական ուսուցում (օրական 1 ժամ տևողությամբ, խաղերի, ֆիլմերի, բեմադրությունների միջոցով)
  • շրջակա միջավայրի բացահայտում (փորձեր, հետազոտություններ, վերլուծություններ)
  • առողջ ապրելակերպ (սպորտլանդիաներ և առաջնություններ)
  • ժամանակակից պարեր
  • երգեցողություն / կարաոկե
  • խոհանոց (ծանոթացում հայկական և արտասահմանյան խոհանոցին, սեփական ձեռքերով սննդի պատրաստում)
  • գրելու արվեստ, Բլոգգինգ
  • ամենօրյա օնլայն հաշվետվություն ծնողներին

 

Մանրամասների համար`Սաննի մանկական ակումբ կամ զանգահարել` 010 651404, 091 610160: