https://www.armparents.com/images/news/1/16225416562285.jpeg

«ՎԱՐՈՒԺՆԱԿ» ամառային դպրոց

 


Վարուժնակ
Հունիսի 7-ից` 1-ին  դասարանցիների համար)
Հուլիսի 15-ից` 2-4 դասարանցիների համար
Երկուշաբթիից ուրբաթ
Ժամերը`09։00 - 15։00
Մասնակիցներ՝ 6-9 տարեկան երեխաներ
Վճար՝
40 000դր` նախաճաշ,
45 000դր` նախաճաշ, ճաշ

 

«ՎԱՐՈՒԺՆԱԿ» ամառային դպրոց

Այս տարի «Վարուժնակ» ամառային դպրոցում հատկապես հետաքրքիր է լինելու: Հիմնական պարապմունքները լինելու են բացոթյա. նկարելու ենք մոլբերտների վրա, ծեփելու ենք, խաղալու ենք և որ ամենակարևորն է՝ ձեռք ենք բերելու նոր կարողունակություններ: Այս տարվա մեր ծրագիրը խարսխվելու 4 հիմնական խորագիրների շուրջ՝

  1. վիրտուալ ճամփորդություններ աշխարհի տարբեր երկրներ
  2. մասնագիտությունների քաղաք
  3. կյանքի հմտություններ
  4. «Ես իմ անուշ Հայաստանի»

Սա նշանակում է, որ ամառային դպրոցում գտնվելու ժամանակահատվածում մեր ամբողջ ծրագիրը՝

  • օտար լեզուների պարապմունքներ
  • ինտելեկտուալ ու ինտերակտիվ խաղեր
  • թեմատիկ զրույցներ
  • էքսկուրսիաներ
  • երգի և շախմատի պարապմունքներ
  • մինի ներկայացումները
  • կիրառական հմտությունները
  • ձեռքի աշխատանքները
  • սպորտային ժամեր

կառուցվելու է այս չորս թեմաների շուրջ: Ամառային դպրոցը ամփոփելու ենք ճանաչողական բնույթի ֆլեշ մոբով, որի ընթացքում երեխաները հետաքրքիր վիզուալիզացիոն հնարքների միջոցով կներկայացնեն ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները:

Երեխաները սնվելու են մեր խոհանոցում պատրաստված թարմ և առողջարար սնունդով, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ ներգրավվելու են ուտելիքի պատրաստման գործընթացում՝ այսպիսով ստանալով կարևոր հմտություններ:

 

Մանրամասների համար` Վարուժնակ կամ կարող եք զանգահարել 091 66 86 94 համարով: