Հարգելի ծանոթ ու անծանոթ ծնողներ

«Հայ ծնողների ակումբ»-ը ստեղծվել է այսօր արդեն 55 000-ից ավել անդամ ունեցող “Armenian Parents Corner” ֆեյսբուքյան խմբի հիման վրա: 

Հաշվի առնելով այս մի քանի տարիների ընթացքում ֆեյսբուքյան խմբի ծնողների կողմից քննարկված թեմաները, հետաքրքրությունները, մտահոգություններն ու առաջարկները` որոշվեց ստեղծել այս կայքը, որը կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն, կօգնի ճիշտ կողմնորոշվել և կխնայի ծնողների ժամանակը:

Այսօր մեզ շատերն են դիմում այնպիսի հարցերով, ինչպիսին են օրինակ`
- Ի՞նչ մանկական զարգացման կենտրոններ/մանկապարտեզներ կան մեր համայնքում: 
- Ո՞րտեղ կարելի է նշել երեխայի տարեդարձը: 
- Ո՞ր հայկական օնլայն կայքից կարելի է առաքումով խաղալիքներ պատվիրել: 
- Ո՞ր լեզվի կենտրոնում երեխաս կարող է սովորել իտալերեն: 
- Ո՞ր սպորտային մարզասրահն ունի կենտրոնացված ջեռուցում:
- Ո՞ր մասնկապարտեզն ունի օնլայն տեսահսկում 
և այլն:

Այս կայքը համախմբում է մանկական ոլորտի ընկերություններին, ներկայացնում է նրանց ծառայությունները, գները, ինչպես նաև յուրաքանչյուր ոլորտի համար` կարևոր հարմարությունները:

Կայքը հնարավորություն է տալիս.

  • Խնայել ժամանակ:
  • Ստանալ տեղեկատվություն երեխաներին վերաբերող ապրանքներ և ծառայություններ մատուցող ընկերությունների և հաստատությունների մասին:
  • Փնտրել ընկերություն` համապատասխան հենց Ձեր երեխայի տարիքի, նախընտրելի խմբակի, քաղաքի, գերադասելի տարածքի և այլն:
  • Համեմատել ընկերություններն ըստ ոլորտի համար առաջնային կարևոր կետերի: 

Հարգելի անդամներ, խնդրում ենք կայքում տրամադրված տեղեկատվության մեջ անճշտություն/անհամապատասխանություն նկատելու դեպքում կապվել մեզ հետ:

Իսկ անվճար գրանցվելով և դառնալով Ակումբի անդամ, հնարավորություն կունենաք.

  • Պարբերաբար մեյլով ստանալ ձեր երեխաների տարիքին և ձեզ հետաքրքրող ոլորտներին համապատասխանող նորություններ (խնդրում ենք երեխաների տվյալները ճիշտ լրացնել, հետաքրքրող ոլորտների ցանկն էլ պարբերաբար թարմացնել): 
  • Մասնակցել ակումբի անդամների համար կազմակերպած միջոցառումներին:
  • Օգտվել ակումբի անդամների համար նախատեսված զեղչերից, ակցիաներից և այլ հատուկ առաջարկներից:
  • Հանդես գալ սեփական մտքերով և առաջարկներով :)

ԳՐԱՆՑՎԵԼ

*Գրանցվելիս տրամադրվող անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորում ենք: 

 

   Շնորհակալություն մեզ վստահելու համար :)

 

Ընկերություններին, համագործակցության համար, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ: