https://www.armparents.com/images/news/1/16272814349949.png

Բարիքեմփ

 


Բարի մամա ՀԿ
Օգոստոսի 6-ից 11-ը
Մասնակիցներ՝ 7-17 տարեկան երեխաներ
Վճար՝ 41 000դր (ներառյալ տեղափոխումը Երևանից)
Վայր` Շորժա

 

Բարիքեմփ

Օգոստոսի 6֊11 կրկին մեկնելու ենք ճամբար: Մնացել են հաշված տեղեր:

Սակայն լավ ժամանցից բացի ի՞նչ ենք սովորելու ընթացքում։

Օր 1
Հայաստանի օր

  • Ծանոթանում ենք Հայաստանի հետ, ճանաչում Սևանալճի առանձնահատկությունները
  • Սովորում ենք ազգային երգեր, ազգային պարեր
  • Զրուցում Հայաստանում հնարավոր արտակարգ իրավիճակներից (երկրաշարժ, կայծակ և այլն)
  • Պատմում ենք առասպելներ և զրուցում հայկական ավանդույթներից։

Օր 2
Էկո օր

  • Սովորում ենք սիրել բնությունը
  • Սովորում ենք վերամշակել հին իրերն ու պլաստիկը
  • Սովորում ենք սիրել շրջակա միջավայրը

Օր 3
Խաղային

Խաղերի միջոցով բացահայտում ենք մեր ուժեղ կողմերը, սովորում ենք դրանք զարգացնել և լինել նպատակասլաց։

Օր 4
Մշակութային

  • Ծանոթանում ենք ազգային մշակույթի հետ
  • Սովորում ենք համաշխարհային նկարիչների անուններ
  • Զրուցում ենք հայ գրականության մասին
  • Սովորում ենք սիրել գույներն ու հայկական զարդանախշեր նկարում
  • Սովորում ենք ազգային պար

Օր 5
Արշավային

  • Սովորում ենք վրան տեղադրել և օգտվել քնապարկից
  • Սովորում ենք անվտանգության կանոնները և առաջին բուժօգնություն
  • Արշավում ենք
  • Երեկոյան խարույկ վառում և զրուցում Հայաստանի չբացահայտված վայրերի մասին

Բացի այդ յուրաքանչյուր օր.

  • Արտ թերապիա
  • Լողափի ժամ
  • Բակային խաղեր
  • Կրթական խաղեր
  • Հրաշալի ժամանց
  • 3 անգամյա սնունդ և քաղցր ընդմիջում

Շտապեք գրանցվել, մեկ խմբում 20 անձի տեղ ունենք։

Հնարավոր է գնել նաև սոցփաթեթով` 10 % հավելավճարով։

Մանրամասների համար` 055 257 900: