https://www.armparents.com/images/news/1/15907540938502.png

Դաչա ամառային դպրոց

 


Հունիսի 1-ից օգոստոսի 31-ը
Երկուշաբթիից ուրբաթ
Ժամերը` 08:30-18:30
Մասնակիցներ` 5-12 տարեկան երեխաներ
Վայր` Գյուղ Ջրվեժ
Վճար`
Օրակավճար` 10 000դր
10 այցելությունը` 80 000դր
Ամսավճար` 150 000դր
Երկրորդ երեխայի համար գործում է 15% զեղչ

 

Քաղաքի տապից հեռու՝ Ձորաղբյուրի զով ու մաքուր օդին, երեխաների հետ վերհիշելու են մեր մանկության բռնոցին ու քարկտիկը, այգեպանն ու գործնագործը, ծաղիկներից հյուսել գլխազարդ, վայելելու են իրենց իսկ խնամած ծառի բերքը, կարդալու են բազում գրքեր տարբեր լեզուներով, մարզելու են տրամաբանությունը, լսելու են անհավանական պատմություններ խարույկի մոտ, սնվելու են բացառապես առողջ սնունդով և ոչ միայն: Այս ամենից զատ կկազմակերպվի նաև երեխաների ապահով և հարմարավետ տեղափոխումը դեպի Ձորաղբյուր և հետ։
Դաչայի առօրյան ներառում է․
✅ 3-անգամյա առողջ սնունդ
✅ Մարմնամարզություն, պար կամ մանկական յոգա
✅ Ընթերցանության ժամ տարբեր լեզուներով (հայերեն, անգլերեն, ռուսերեն)
✅ Թիմային տարբեր խաղեր՝ բակային, ջրային և տրամաբանական 
✅ Արվեստի ժամ (նկարչութուն, կավագործություն, տիկնիկագործություն) 
✅ Խոհանոցի ժամ
✅ Բացօթյա կինոդիտում և թատերական բեմադրություններ 
✅ Արշավներ դեպի մոտակա անտառ
✅ Էքսկուրսիաներ, պիկնիկներ
✅ DIY բազում activity-ներ
 
Եվ այս ամենը՝ շա՜տ մեծ սիրով ու հոգատարությամբ ։)
 
Մանրամասների և գրանցումների համար զանգահարել`
091 32 83 50:
 
Ֆեյսբուքյան էջ՝